«Սերժ Սարգսյանն անհանգստանալու բան չունի», -«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հավանականությանը։
Վերջինս գտնում է, որ Հոկտեմբերի 27-ին ամենամեծ հարվածը ստացել է ՀՀԿ-ն, քանի որ սպանվել է իրենց կուսակցության առաջնորդ Վազգեն Սարգսյանը, լիդերներից Յուրի Բախշյանը, Արմենակ Արմենակյանը, վիրավորվել է Հերմինե նաղդալյանը։ Իսկ Անդրանիկ Մարգարյանը, որը «Միասնություն» խմբակցության ղեկավարն էր, բազմաթիվ ՀՀԿ-ական պատգամավորների հետ կենդանի վահան է եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: