Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում հագուստի նոր արտադրամասերի բացմանը. կարի արտադրամասերում ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ

Նոյեմբեր 01,2019 18:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել հագուստի արտադրության նոր ֆաբրիկաների բացման արարողությանը: Մեկ մասնաշենքում գործունեություն են ծավալելու «Ալեքս տեքստիլ», «Սարտեքս» «Ասա Գարմենտ» ապրանքանիշերի կարի ֆաբրիկաները: Վարչապետը շրջայց է կատարել արտադրամասերում՝ ծանոթացել արտադրական գործունեությանն ու տեսականուն: Գործադիրի ղեկավարը ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

* * *

Ընդհանուր առմամբ, կարի արտադրամասերում ներկայում ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ, սակայն առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 3 հազարի: Ֆաբրիկաներում արտադրվելու են բաճկոններ, կաշվի կտոր, գործված հագուստ:

«Սարտեքս» ֆաբրիկան ստեղծվել է «Ալեքս տեքստիլ»-ի և իտալական «Սարտիս» ընկերության համագործակցությամբ, որը զբաղվում է հայտնի MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabana, Dainese և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ: Երևանյան արտադրանքն ամբողջությամբ արտահանվելու է Իտալիա: «Ալեքս տեքստիլ»-ը համագործակցում է նաև Չինաստանում բրենդային վերնահագուստ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հետ: Համագործակցության արդյունքում արտադրված ամբողջ տեսականին ևս արտահանվելու է արտերկիր:

2020 թվականին «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է Արտաշատում բացել տնային տեքստիլի և սրբիչի արտադրություն, ինչպես նաև ևս մեկ կարի ֆաբրիկա: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել ևս 1500 նոր աշխատատեղ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Ու էտ ամենը սկսվելա Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ, դուք դրա հետ կապ չունեք։
    Ինչպես միշտ նախկինների արած լավը վերագրում եք ձեզ։

Պատասխանել Gagik

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930