Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ԵԱՏՄ-ից լրացուցիչ 12 միլիարդ կստանա

Նոյեմբեր 01,2019 17:34

ԵԱՏՄ մաքսային մուտքերի նոր բաշխումներ են եղել, ինչի արդյունքում, ԵԱՏՄ մաքսային մուտքերից գոյացող գումարի 1․22 տոկոսը բաժին է հասնելու Հայաստանին։ Այս մասին այսօր ընթացող հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Մաքսատուրքերի բախշման նոր կարգի համաձայն, Հայաստանին այս տարի կհատկացվի լրացուցիչ 12 միլիարդ դրամ։

Ձեռքբերումը դրական որակելով`նախարարն ասաց նաեւ, որ սույն պայմանավորվածությունը անժամկետ է։

Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էլ խոսելով ԵԱՏՄ-ի ընդլայնման հնարավորությունների մասին, ասաց, որ Եգիպտոսի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու բանակցություններում, Հայաստանը ոչ պաշտոնական լիդերն է:

Համաձայնագիրն, ըստ փոխնախարարի, պատրաստ կլինի առաջիկա ամիսների ընթացքում, ինչի արդյունքում, ԵԱՏՄ երկրներն ազատ մուտք կունենան աֆրիկյան մայրցամաք։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930