Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարը պնդում է, որ Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունվի Միացյալ Նահանգների Սենատում

Նոյեմբեր 01,2019 17:39

Վաշինգտոն – H.Res.296-ի օգտին Ներկայացուցիչների պալատում պատմական ու ճնշող մեծամասնությամբ, երկկուսակցական քվեարկությունից հետո Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) պնդում է, որպեսզի ընդունվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սենատի [այլ օրենսդիր մարմնի վավերացումը չպահանջող] S.Res.150 բանաձևը:

«Հաշվի առնելով ներկայիս իրականությունը ու ցեղասպանության և էթնիկ զտումների վտանգները` լինեն դրանք քրդերի, Ռոհինգիացիների, թե արցախի հայերի նկատմամբ, մենք ուժգին սատարում ենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սենատի բանաձևի ընդունումը և ողջունում ենք այն ընդունելու համար բազմաթիվ սենատորների կողմից ավելացող կոչերը»,- հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

S.Res.150-ն արտահայտում է Սենատի կարծիքն այն մասին, որ դա Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝ ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման ու հիշատակման միջոցով:

Այս շաբաթ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սենատի փոքրամասնությունների առաջնորդ Չարլզ Շումերը (Դեմոկրատ, Նյու Յորք) կոչ արեց Սենատին քննարկել Հայոց ցեղասպանության բանաձևը և ասաց. «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը՝ ես երկար տարիներ դրա հավատարիմ հետևորդն եմ եղել: Թուրքերը չեն սիրում լսել դա, քանի որ ճշմարտությունը ցավ է պատճառում: Եվ եթե մենք չենք պայքարում մեկ ցեղասպանության դեմ՝ մենք ոչ մի ցեղասպանության դեմ չենք պայքարում»:

Այս տարվա ապրիլին Սենատորներ Բոբ Մենենդեսի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Թեդ Քրուզի (Հանրապետական, Տեխաս) կողմից ներկայացված՝ S.Res.150-ը արտահայտում է «Սենատի կարծիքն այն մասին, որ դա Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝ ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով»: Սենատորներ Մենենդեսի և Կրուզի հետ միասին օրինագիծը սատարում են Սենատորներ՝ Քորի Բուքերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Բենջամին Քարդինը (Դեմոկրատ, Մերիլենդ), Ջոն Քորնինը (Հանրապետական, Տեխաս), Թամմի Դաքուորթը (Դեմոկրատ, Իլինոյս), Դայան Ֆայնստայնը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քորի Քարդները (Հանրապետական, Կոլորադո), Քամալա Հարիսը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էմի Կլոբուչարը (Դեմոկրատ, Մինեսոտա), Էդվարդ Մարքին (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Գարի Փիթերսը (Դեմոկրատ, Միչիգան), Ջեք Ռիդը (Հանրապետական, Ռոդ Այլենդ), Մարկո Ռուբիոն (Հանրապետական, Ֆլորիդա), Բերնարդ Սանդերսը (անկուսակցական, Վերմոնտ), Չարլզ Շումերը  (Դեմոկրատ, Նյու Յորք), Դեբի Ստաբենոուն (Դեմոկրատ, Միչիգան), Թոմ Ուդալը (Դեմոկրատ, Մինեսոտա), Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ), Էլիզաբեթ Ուորենը (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Շելդոն Ուայթհաուսը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ) և Ռոն Ուայդենը (Դեմոկրատ, Օրեգոն):

Ավելի վաղ այս շաբաթ Սենատոր Թեդ Քրուսը թվիթերյան գրառում կատարեց Ներկայացուցիչների պալատի քվեարկությունից առաջ. «Ես կոչ եմ անում Սենատի իմ գործընկերներին շտապ քննարկել և ընդունել բանաձևն, որը ես ներկայացրել եմ @SenatorMenendez -ի հետ՝ #ArmenianGenocide-ը պաշտոնապես ճանաչելու և դրա ժխտման բոլոր ձևերը մերժելու համար»:

Ներկայացուցիչների պալատի կողմից H.Res.296-ի ընդունումից հետո Սենատոր Էդ Մարքին (Դեմոկրատ, Մասաչուսեթս) ասաց. «Ամերիկան պետք է դադարի ժխտել ճշմարտությունը, որ այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ ցեղասպանություն էր: Հուսով եմ, որ Ներկայացուցիչների պալատը կընդունի այս բանաձևը` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար և նույնն արագորեն կանի Սենատը: Կոնգրեսը պետք է խոսի մեկ ձայնով և միանշանակ դատապարտի այս սարսափը»:

«Ես միանում եմ Մասաչուսեթսի ամերիկահայ համայնքին և հայկական սփյուռքի մյուս բոլոր ներկայացուցիչներին` նշելու Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Ես համահովանավորեցի S.Res.150-ը` այս ողբերգությունը ճանաչելու համար: Սենատը պետք է ընդունի այն հիմա»,- նշեց Սենատոր Էլիզաբեթ Ուորենը (Դեմոկրատ, Մասաչուսեթս):

Նախկին Սենատոր Ջո Բայդենը (Դեմոկրատ, Դելավեր) ողջունեց բանաձևի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից՝ հայտարարելով. «Ճանաչելով այս ցեղասպանությունը, մենք հարգում ենք նրա զոհերի հիշատակը և երդվում՝ այլևս երբեք»:

«Վաղուց հասունացել էր պահը նախորդ գիշերվա Ներկայացուցիչների պալատում 405 կողմ և 11 դեմ ձայներով ճնշող մեծամասնությամբ քվեարկության համար, որի նպատակն է ճանաչել Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը: Ժամանակն է, որպեսզի Սենատն անի նույնը: Պատմությունը ճանաչելն առաջին քայլն է այն չկրկնելու համար»,- հայտարարեց Սենատոր Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ):

H.Res.296-ը մասնավորապես հայտարարում է Ներկայացուցիչների պալատի կարծիքն այն մասին, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է.

  1. ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով,
  1. մերժել ընդգրկվելու, ներգրավվելու կամ որևէ այլ կերպով Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման հետ կապված լինելու ջանքերը,
  1. խրախուսել կրթությունը և հանրային ընկալումը Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ, ներառյալ Միացյալ Նահանգների դերը մարդասիրական օգնության ջանքերում և Հայոց ցեղասպանության առնչությունը մարդկության դեմ իրականացվող ժամանակակից ոճրագործությունների հետ:

«Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած պատմական քվեարկությունը պաշտոնապես վերահաստատում է և հանրության լայն զանգվածների համար պարզ է դարձնում ԱՄՆ-ի արձանագրությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «H.Res.296-ի ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից արտացոլում է Ամերիկայի լավագույն հատկանիշները: Այն արժանացնում է հպարտ էջեր Ամերիկայի հումանիտար միջամտության պատմության մեջ, պաշտոնապես ոգեկոչում է Հայոց ցեղասպանությունը, մերժում է ցեղասպանության ժխտումը և խրախուսում է կրթությունը` օգնելու կանխել ապագա ցեղասպանություններ»,- շարունակեց Արդունին:

Ամերիկայի հայկական համագումարն ակտիվորեն աշխատել է 1970-ականներից ի վեր` պայքարելու ցեղասպանության ժխտման վտանգների դեմ և լիովին աջակցում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի արձանագրության  հաստատման՝ թե՛ Ներկայացուցիչների պալատում և թե՛ Սենատում:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930