Բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի վարչական տարածքում ծառայություն կատարելու ժամանակ հոկտեմբերի 31-ին, ժամը 18.25-ին, «Շեկ ուրթ» կոչվող հանդամասի ամառային ժամանակավոր կացարանների մոտ հայտնաբերել է շուրջ ութ խմ հաճարենի տեսակին նմանվող փայտանյութ:
Ոստիկանները պարզել են, որ այն պատկանում է նույն գյուղի բնակիչ 53-ամյա անտառապահին: Փայտանյութի համար նա չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտնել է, թե քամատապալ երկու հաճարենին բենզասղոցով ինքն է հատել նույն օրը:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Տաշիրի բաժին` հետագա ընթացքը որոշելու համար:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն