ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի խոսքով` Եվրոպայից եկած իրենց գործընկերները որեւէ համոզիչ փաստարկ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար չեն ներկայացրել։
Հիշեցնենք, այսօր խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, Պետաիրավական հարցերի եւ Եվրաինտեգրման հարցերի համատեղ փակ նիստ էր, որին մասնակցում էին նաեւ ԵԽ ներկայացուցիչներ` Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան եւ Գրեւիոյի նախագահ Մարսելին Նաուդին: Մամուլում հրապարակումներ եղան, որ փակ նիստում քննարկվելու են Ստամբուլյան կոնվենցիային, դրա վավերացմանը, առկա կարծրատիպերին վերաբերվող հարցեր:
Կա՞ ուսումնասիրություն, թե կոնվենցիան ընդունած երկրներում որքանո՞վ է կրճատվել բռնությունը`հայ պատգամավորների հարցին, եվրոպացի պատվիրակներն, ըստ Գեւորգ Պետրոսյանի, չեն պատասխանել: «Մենք հարցրինք, թե ի՞նչ կարգավորումներ կան կոնվենցիայում, որ մեր Սահմանադրության մեջ չկան, այս հարցին եւս համոզիչ պատասխան չտրվեց։ Մեզ ասացին, որ կոնվենցիան չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Մենք իրենց ասացինք, որ ընդամենը մի քանի մետր այն կողմ հավաքված են բազմաթիվ մարդիկ, ովքեր դեմ են այս կոնվենցիայի վավերացմանը։ Իրենք որեւէ համոզիչ փաստարկ չներկայացրին, թե ինչո՞ւ պետք է ՀՀ-ն վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան»,- փակ հանդիպումից մանրամասներ ներկայացրեց Գեւորգ Պետրոսյանը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ