Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրված չէ. Վլադիմիր Վարդանյան

Նոյեմբեր 01,2019 14:48

«Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել ենք զուտ աշխատանքային հարցեր` կապված Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի համագործակցությանը, կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնության արգելման վերաբերյալ կոնվենցիաներին»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հիշեցնենք, այսօր խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, Պետաիրավական հարվերի եւ Եվրոինտեգրման հարցերի համատեղ փակ նիստ էր, որին մասնակցում էին նաեւ ԵԽ ներկայացուցիչներ` Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան եւ Գրեւիոյի նախագահ Մարսելին Նաուդին: Մամուլում հրապարակումներ եղան, որ փակ նիստում քննարկվելու են Ստամբուլյան կոնվենցիային, դրա վավերացմանը, առկա կարծրատիպերին վերաբերող հարցեր:

«ԱԺ օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի հարց չկա, պաշտոնապես շրջանառության մեջ դրված չէ»,- հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը` նկատելով, որ մինչ խորհրդարան հասնելը, հարցը պետք է որոշակի գործընթաց անցնի:

«Պետք է հստակ մի բան հասկանանք՝ Հայաստանը ԵԽ անդամ է, պետք է ընթանանք այդ ճանապարհով. խոսքը չի գնում որեւէ գործընթացի մասին, խոսքը գնում է պարզապես քննարկումների մասին: Ես զարմանում եմ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս աստիճանի արձագանք ստացավ, շատ այլ կոնվենցիաներ կան, որոնք վավերացվել են մեր երկրի կողմից, որոնք ավելի մեծ նշանակություն կարող են ունենալ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը` հերքելով, որ այս հարցի շուրջ «գաղտնի դիվանագիտություն» է վարվում:

Այլ մանրամասները`տեսանյութում

ԵԽ ներկայացուցիչներն, ի դեպ, չցանկացան լրագրողների հարցերին պատասխանել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930