Այս տարվա մարտ ամսին Եվրոպական միությունը հայտարարեց «ԵՄ ԹՈՒՄՈ» ինժեներական և կիրառական գիտությունների համալիր՚ կառուցելու իր մտադրության մասին:
Հունիսին ԵՄ-ն մեկնարկեց միջազգային մրցույթ` կենտրոնի նախագծման համար:
Մրցույթի առաջին փուլում հետաքրքրություն են հայտնել 67 ընկերություններ՝ 24 երկրներից:
Ժյուրին այդ ընկերություններից երեքին ընտրեց երկրորդ փուլի համար, որի արդյունքում էլ ընտրվեց հաղթող ընկերությունը՝ հաշվի առնելով վերջինիս կողմից ծրագրի խորքային ընկալումն ու նախագծի տեսլականը, ինչպես նաև այն քաղաքային համատեքստը, որտեղ գտնվում է այդ վայրը:
Կարդացեք նաև
Նախագիծն այժմ գտնվում է հայեցակարգային նախագծման փուլում: Մրցույթի ընթացքում հաղթող ընկերության կողմից առաջ քաշված գաղափարները ներկայումս մշակվում են, ինչի արդյունքում 2020 թվականի գարնանը պատրաստ կլինի վերջնական ճարտարապետական նախագիծը:
25,000 քմ մակերեսով կենտրոնը կվերածվի աշխույժ համայնքի՝ խթանելով բարձր տեխնոլոգիական նորարարություններն ու ժամանակակից կրթությունը:
https://www.facebook.com/tumocenter/videos/468703037210196/
EU NEIGHBOURS east