Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ մինչև 9.5% տոկոսադրույքով

Նոյեմբեր 01,2019 14:35

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր այն հաճախորդներին, ովքեր ցանկանում են պահպանել և, ամենակարևորը, կրկնապատկել իրենց խնայողությունները ՀՀ դրամով, առաջարկում է օգտվել կուտակային հաշվի ծառայությունից՝ տարեկան 1.5% – 9,5% տոկոսադրույքով:

Կուտակային հաշիվը հնարավորություն է տալիս հաճախորդին ցանկացած պահի և առանց որևէ սահմանափակման ելքագրել և համալրել գումարներ:

Այս հաշիվն իրենից ներկայացնում է դրամապանակ` գործողության անսահմանափակ ժամկետով՝ համատեղելով ավանդի անվտանգությունն ու բանկային հաշվի ճկունությունը: Կուտակային հաշվի եկամտաբերությունը կազմում է տարեկան 1.51% – 9.92%՝ 9.5% տոկոսադրույքի պարագայում:

Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում Կուտակային հաշիվ բացելով՝ հաճախորդը հնարավորություն կստանա գումարներ ելքագրել կամ համալրել իր Կուտակային հաշիվը ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ` չկորցնելով արդեն իսկ հաշվեգրված տոկոսները: Կուտակային հաշիվ կարելի է բացել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերում, այլ նաև հեռահար եղանակով՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով: Կուտակային հաշվի համալրումը ևս հարմար է և դյուրին՝ հանրապետության շուրջ 4,000 վճարային տերմինալների,  Մոբայլ/Ինտերնետ Բանկ համակարգերի, ինչպես նաև Վիդեո Բանկ ծառայության միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Կուտակային հաշվի հիմնական պայմաններն են`

  • կուտակային հաշվի բացումը՝ անվճար,
  • ամսական սպասարկում` անվճար, եթե տվյալ օրացուցային ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը 10.000 ՀՀ դրամ և ավել է: Հակառակ դեպքում կիրառվում է ամսական սպասարկման միջնորդավճար` 390 ՀՀ դրամի չափով
  • հաշվի ելքագրում ու համալրում՝ առանց սահմանափակումների,
  • մուտքագրման նվազագույն և առավելագույն գումարի սահմանափակման բացակայություն,
  • տոկոսների վճարում `ամսական կապիտալացմամբ,
  • Յուրաքանչյուր ամսվա տոկոսները հաշվարկվում են վերջին երեք ամիսների ընթացքում (ներառյալ ընթացիկ ամիսը) Կուտակային հաշվին առկա դրամական միջոցների նվազագույն մնացորդի նկատմամբ և կապիտալացվում են հաշվի փաստացի մնացորդին::

Ծառայությունից առավել հարմարավետ օգտվելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ավտոմատ կերպով համալրել իրենց Կուտակային հաշիվները՝ Պարբերական վճարման  հանձնարարական ծառայության միջոցով: Բացելով Կուտակային հաշիվ, հաճախորդին առաջարկվում է միաժամանակ ձևակերպել նաև Պարբերական վճարման  հանձնարարական, այդպիսով հանձնարարելով Բանկին որոշակի պարբերականությամբ (ամսական, եռամսյակային և այլն) ավտոմատ կերպով համալրել Կուտակային հաշիվը հաճախորդի այլ հաշիվների մուտքերից (աշխատավարձ, վարձավճարներ և այլ):

Որքան մեծ է Կուտակային հաշվի մնացորդը և որքան երկար է գումարը պահպանվում հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տարեկան տոկոսադրույքը կազմում է 1,5% – 9,5% ՀՀ դրամով՝ կախված ժամկետից և գումարի չափից:

Կուտակային հաշիվ բացելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում` www.vtb.am կամ Բանկի կոնտակտային կենտրոնում՝ 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930