Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ էր մնում մտածեի, միգուցե Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ մեղադրի Սանասարյանը». Արսեն Թորոսյան

Նոյեմբեր 01,2019 14:20

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրել էր կոռուպցիոն գործարքների մեջ: Մասնավորապես նա նշել է, որ նախարարի ընտանիքին պատկանող բուժհաստատությանը տրամադրվել է շատ ավելի մեծ գումար, քան նախկինում: Այսօր ԱԺ-ում լրագրողներն այս մասին հարցրեցին Արսեն Թորոսյանին: Նա ի պատասխան վստահեցրեց. «Իմ ընտանիքը որեւէ բժշկական կենտրոն չունի: Գումարների տրամադրման գործընթացը հայտնի է բոլորին՝ պետպատվերի տրամադրման: Ինչ վերաբերում է մյուս մեղադրանքներին, երբ որ ես լսում էի, քիչ էր մնում մտածեի, միգուցե Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ մեղադրի Սանասարյանը: Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին»:

Թե ինչո՞վ են պայմանավորված այդօրինակ մեղադրանքները, օրինակ, Դոն Պիպոյի հովանավորության մասին՝ նախարարը պատասխանեց. «Ասացի, էլի, Դոն Պիպոյի, Ալ Կապոնեի…ծիծաղում եմ»:

Անձնակա՞ն հարցեր ունեն՝ Թորոսյանը պատասխանեց, որ չի կարող պատկերացնել. «Ես մի անգամ մի հատ հանրային խորհուրդ տվել եմ իրեն, բայց ոնց որ չի ուզում օգտվել իմ խորհրդից»:

Նա վստահեցրեց, որ Սանասարյանի հետ անձնական խնդիրներ չունի. «Չենք շփվում իրար հետ, որ անձնական խնդիրներ ունենանք»:

Հարցին՝ ճի՞շտ է, որ ձեր եւ Դավիթ Սանասարյանի ջրերը սկսեցին մի առվով չհոսել այն պահից, երբ ինչպես Սանասարյանն է ասում, ձեր մոտ ՊՎԾ-ն որոշեց ստուգումներ սկսել՝ նա պատասխանեց. «Ոչ, ճիշտ չէ»:

Արսեն Թորոսյանն ասաց, որ ինքը ցուցմունք է տվել, որովհետեւ վկայի կարգավիճակում կանչվել է, եթե դատարան էլ կանչեն՝ կգնամ:

Երբ հարցրեցինք, որ Սանասարյան-Թորոսյան այս առճակատումները կուսակցական կարգապահության առումով ճի՞շտ են՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ չկա առճակատում, ոչ էլ կուսակցական կարգապահության հարց կա. «Ինքն է փորձում առճակատվի, ես ժպիտով եմ վերաբերվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930