Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի ոստիկանապետը հեռացավ. Գյումրին էլ նոր ոստիկանապետ ունի

Նոյեմբեր 01,2019 14:10

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով` կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Շիրակի մարզի ոստիկանությունում։ Շիրակի մարզային վարչության պետ Սեւան Քոչարյանը (լուսանկարում) տեղափոխվել է Կոտայքի մարզ. նա կգլխավորի այս մարզի վարչության պետի պաշտոնը։

Նշենք, որ Սեւան Քոչարյանը Շիրակի մարզում պաշտոնավարեց թավշյա հեղափոխությունից հետո։ Նա աչքի ընկավ իր հավասարակշռված եւ ոչ կոնֆլիկտային բնավորությամբ, նաեւ կատարողական բարձր ցուցանիշ է ապահովել։

Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանը եւս տեղափոխվել է Կոտայքի մարզ, ինչպես մեզ փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նա նշանակվել է Աբովյանի ոստիկանապետ։ Հիշեցնենք, որ Խորեն Բարխոյանը վերջերս Գյումրիում մասնակից էր դարձել Շեկո մականունով գործարարի՝ Գարիկ Ուզունյանի արագ սննդի կետում հայհոյանքներ հնչեցնելու միջադեպին: Նրա գործը ՀՔԾ-ում է։ Նրա փոխարեն Մուշ բաժնի պետ է նշանակվել Ախուրյանի բաժնի պետ Արամ Ղարիբյանը։

ՀՀ նոր ոստիկանապետը թոշակի է ճանապարհել Ամասիայի ոստիկանապետ Մխիթար Վարդանյանին եւ Աշոցքի ոստիկանապետ Վարազդատ Աբաջյանին։ Ամասիայի բաժնի պետ է նշանակվել Արթուր Բդոյանը։

Այս պահին Շիրակի մարզային վարչությունը ժամանակավորապես գլխավորում է փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանը։ Խոսակցություններ են կան հենց նրան այս պաշտոնում նշանակելու մասին, ըստ մեր աղբյուրների՝ այս հարցում շահագրգիռ է ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության պետի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որը Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի պետ աշխատելու ընթացքում մտերիմ հարաբերություններ ուներ Վահրամ Ենգոյանի հետ։

Խոսակցություններ կան, որ Արթուր Մարտիրոսյանը մեծ դերակատարություն ունի Շիրակի մարզում կադրերի նշակման հարցում։ Ըստ ոստիկանության աշխատակիցների՝ նա ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի համակուրսեցին է։

Վահրամ Ենգոյանին բնութագրում են համարձակ, սակայն բիրտ վարվելակերպ ունեցող անձ։ Նա ժամանակին աչքի է ընկել ցուցարարների հետ բախումներով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930