Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում սպառնում է Թբիլիսիին. վրացական թերթ

Նոյեմբեր 01,2019 13:55

Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացումը Հայաստանում, ինչպես պնդում է վրացական «Ռեզոնանսի» թերթը, «իրական վտանգ է» Վրաստանի համար, հաղորդում է Թբիլիսիում ռուսական «Վզգլյադի» թղթակիցը:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ռազմական առճակատման դեպքում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան «կգործարկվի Վրաստանի դեմ»:

Ռազմական վերլուծաբան Վախթանգ Մայիսայան թերթին ասել է, որ Վրաստանը դառնում է «հնարավոր թիրախ»՝ հաշվի առնելով ռուսական ռազմաբազայի տեղակայությունը:

«Նմանատիպ սխեմայով Ռուսաստանը գործում է նաև Աբխազիայում, այդպիսով Վրաստանը փաստացի հայտնվել է օղակի մեջ»,- կարծիք է հայտնել փորձագետը:

Նա ենթադրում է, որ «Վրաստանի և Ռուսաստանի միջև նոր ռազմական գործողությունների դեպքում վտանգ կա, որ ռուսական զորքերը Հայաստանից կշարժվեն վրացական Սամցխե-Ջավախեթի շրջան և մուտք կգործեն Բորժոմիի կիրճ»:

Դրանից հետո, ըստ թերթի, ռուսական ուժերը կմիանան Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուս զինվորականներին:

«Առաջին հարվածը կհասցվի Թբիլիսիին, հետո, ամենայն հավանականությամբ Քութայիսի և Զուգդիդի ուղղությամբ, չի բացառվում նաև Բաթումին հարվածելու տարբերակը»,- ասել է փորձագետը:

Հիշեցնենք, օրերս աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930