Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը չի բացառում՝ ՄԻԱՎ վարակակիր երեխան իրենց կենտրոնում վարակված լինի. «Պետք է հետազոտեն ու հասկանան՝ որտեղից է»

Նոյեմբեր 01,2019 13:40

Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը չի բացառում, որ ՄԻԱՎ-ով վարակված երեխան իրենց կենտրոնում վարակված լինի:

«Մեր կենտրոնում հայտնաբերվել է, մնացածը հետազոտում են՝ որտեղից է երեխան վարակը վերցրել: Երեխան բազմիցս հետազոտվել է ու վարակը չի հայտնաբերվել, որովհետեւ չեն կարողացել հայտնաբերել: Մենք հետազոտել ենք ամենաարդիական մեթոդներով ու հայտնաբերել ենք: Ինքը մեզ մոտ եկել է որպես իմունային անբավարարությամբ հիվանդ, ծանր վիճակում»,- Aravot.am-ին ասաց Արա Բաբլոյանը:

Մեր հարցին, թե բացառո՞ւմ եք, որ ձեր կենտրոնում վարակված լինի, պարոն Բաբլոյանը պատասխանեց. «Ոչ մի բան չեմ կարող բացառել, որովհետեւ պետք է հետազոտեն ու հասկանան՝ որտեղից է, ո՞նց կարող եմ ես միայնակ որոշում ընդունել»:

Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:

Նախնական տվյալներով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է և 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930