Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի բենզին ներկրողներն ավելանալու փոխարեն մեկով պակասել են. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 01,2019 13:15

Պետական եկամուտների կոմիտեից «ՉԻ»–ին փոխանցած տվյալների համաձայն՝ 2018 թվականին ՀՀ բենզին է ներմուծվել 5 կազմակերպությունների կողմից «էյ բի էքսպորտ», «Ֆլեշ», «Ռուսնեֆտ էքսպորտ», «Սիփիէս օիլ քորփորեյշն» եւ «Պլատինիում Օյլ»:

Այս տարի, սակայն, բենզին ներկրողներն ավելանալու փոխարեն մեկով պակասել են։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկատվության 2019 թվականին ներկրում իրականացրել են «Պլատինիում Օյլե» «Ֆլեշ», «Սիփիէս օիլ քորփորեյշն» եւ «Սիփիէս օիլ» ընկերությունները։

Ստացվում է, որ շուկան լքել են 2 խաղացողներ «Ռուսնեֆտ էքսպորտը» եւ «էյ բի էքսպորտը», փոխարենը հայտնվել է նոր տնտեսվարող «Սիփիէս օիլը»։

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության համաձայն «Պլատինիում Օյլ» ընկերության հիմնադիրն Աղասի Մանուկյանն է, գործունեությունը սկսել է անցյալ տարվանից։

Իսկ «Էյ բի էքսպորտ» ՍՊԸ-ն 2016–ին հիմնադրել է Արման Ղազարյանը։ Այն այժմ իր գործունեությունը դադարեցրել է։

«Ռուսնեֆտ էքսպորտ» ՍՊԸ-ի հիմնադիրը պետռեգիստրում գրանցված է Աշոտ Սալազարյանը։ Ընկերությունը գործունեությունը սկսել է 2018-ին, բայց այժմ մասնակցությունը դադարեցված է։

«Սիփիէս օիլ քորփորեյշն» ՍՊԸ-ի հիմնադիրը նույնպես Աշոտ Սալազարյանն է։ Ընկերությունը բացվել է 2012 թվականին։

Նրա անունով է գրանցված բենզինի շուկայում նոր խաղացող «ՍիՓիէս օիլ» ՍՊԸ-ն։ Պետռեգիստրում նշված է, որ հիմնադիր Աշոտ Սալազարյանն իր մասնակցությունը դադարեցրել է։ Ճշտեցինք, որ «ՍիՓիէս Օիլի» տնօրենն այժմ Արթուր Դանիելյանն է։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել ընկերության գործունեության վերաբաշխում, ինչի արդյունքում գործառույթների մի մասը փոխանցվել է նորաբաց «ՍիՓիէս Օիլին»:

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930