Այս օրերին Վազգեն Մանուկյանի հնարավոր հրաժարականի համատեքստում վերստին քննարկվում է նրա ղեկավարած մարմնի ՕԳԳ-ի հարցը՝ արժե նման կառույցի գոյությունն ընդհանրապես, թե ոչ։ ՀԽ-ն, հիշեցնենք, սահմանադրական մարմին է, որի գործունեությունը կարգավորվում է ՀԽ մասին օրենքով։ Այս մարմինն իսկապես կարող է ունենալ կարեւոր դերակատարում՝ հաշվի առնելով օրենքով նրան վերապահված իրավունքներն ու գործառույթները, մասնավորապես՝ հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելու առումով։ Այսինքն, սա մի հարթակ է, որի առաքելությունն ի սկզբանե պետք է լիներ կապող օղակ դառնալը կառավարության եւ հանրության միջև։
Մի բան, որի խիստ անհրաժեշտությունը հատկապես զգացվում էր նախկին ռեժիմի օրոք, երբ իշխանությունը մեկուսացված էր հասարակությունից։ Փաստ է, որ այսօր կառավարությունն ու հանրությունը կապված են լեգիտիմ կապով եւ քանդված է այն «չհասկացվածության պատը», որն իբրև թե քանդելու նպատակով էլ Ս. Սարգսյանը ձեռնամուխ եղավ ՀԽ կոչվող բուտաֆորիկ կամրջի ստեղծմանը։
Երբ ս.թ. ապրիլին, ՀԽ ձեւավորումից հետո վարչապետը հանդիպեց այդ մարմնի ներկայացուցիչների հետ, մասնավորապես ասաց. «Տրամադրված եմ հնարավորինս սերտ աշխատել ՀԽ-ի հետ, որովհետեւ կարծում եմ, որ սա մի հարթակ է, որտեղ կարող են մտքեր գեներացվել, որտեղ կարող են բանավեճեր տեղի ունենալ, որտեղ կարող են ի վերջո դիրքորոշումները հղկվել, սխալներն ի ցույց դրվել եւ այն, ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ՝ դարձնել առավել արդյունավետ»։
Իր հերթին Վ. Մանուկյանը հայտարարեց, թե «ՀԽ-ն իր գործունեությամբ պետք է հեղինակություն եւ վստահություն ձեռք բերի հասարակության շրջանում եւ դրա հետ միասին կարողանա սերտորեն աշխատել կառավարության հետ»։
Կարդացեք նաև
Հարց է առաջանում՝ արդյոք այս յոթ ամիսների ընթացքում Մանուկյանին քանի միտք հաջողվեց գեներացնել, քանի դիրքորոշում հղկել, և վերջապես՝ այնպես անել, որ իր ղեկավարած մարմինը եւ մասնավորապես նաեւ ինքը վստահություն ձեռք բերեն հանրության աչքում։
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում