Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավակա՛ն է Հայաստան մտցնեք պղծություններ, սատանիզմ…երեխա չունենք ձեզ տալու». ԱԺ-ի մոտ բողոքի ցույց՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ

Նոյեմբեր 01,2019 11:52

Այսօր ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիան է քննարկվում միջազգային փորձագետների հետ: Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ԱԺ շենքի մոտ բողոքի ցույց է կազմակերպվել:

Ցուցարարները պնդում են, որ ոչինչ չեն խնայելու, պայքարելու են ու շարունակելու են ապրել՝ որպես քրիստոնյա հայ: «Ստամբուլյան կոնվենցիան ՀՀ-ում չի վավերացվելու» կարգախոսներով ու թմբուկներով ցուցարարները դժգոհում են, որ եթե այս փաստաթուղթը վավերացվի, հազարավոր երեխաներ են տանելու Հայաստանից. «Մենք երեխա չունենք ձեզ տալու»:

Մարինա Խաչատրյանը, որը մասնակցում է ցույցին, ասաց. «Այսօր ԱԺ պատերի հետեւում ծվարել են մարդիկ, ովքեր կազմակերպել են հերթական գաղտնի քննարկումը: Պատերի հետեւում ծվարած բազմաթիվ Իմ քայլական պատգամավորներ ասում են, որ ժողովուդը մեզ տվել է իր վստահության քվեն ու մենք անելու ենք այն, ինչ գտնում ենք ճիշտ: Բայց երբ որ ընտրություններ էին, նրանք մարդկանց չէին ասել, որ գալու են՝ պղծություններ մտցնելու Հայաստան, նրանք հանրությանը չեն ասել, որ Հայաստանում սատանիզմ են բերելու, որ հարձակում են գործելու հայոց լեզվի, հայոց պատմության, հայոց մշակույթի ու հայոց եկեղեցու դեմ: Նրանք հանրությանը չեն ասել, որ ծաղրի են ենթարկելու հայու գենը, որ Արցախում ու ՀՀ-ում տարբերություն են դնելու հայի միջեւ: Մեզ համար անընդունելի է այս պատերի հետեւում ծվարած անձանց գործունեությունը»:

Ցուցարարները պահանջում էին, որ քննարկումը բաց ու թափանցիկ լինի. «Բավական է գաղտնի գործողություններ անեք, բավակա՛ն է մեր բյուջեն մսխեք ու Հայաստան մտցնեք պղծություններ, սատանիզմ եւ այլ անթույլատրելի բաներ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artak says:

    Մեկնումեկը վերջապես կարող է մի հատ կարճ ու կոնկրետ բացատրի մեր այս հարգարժան ու բարի քաղաքացիներին որ իրենց խավի ավանդույթներին որևէ վտանգ չի սպառնում ու որ տարբեր տեսակի մարդիկ տարբեր ապրելակերպներով կարող են հանգիստ կողք կողքի գոյություն ունենալ առանց վտանգելու մեկը մյուսի ավանդույթները: Մի բանի գոյությունը չի նշանակում մեկ ուրիշ բանի կորուստը: Իսկապես պետք չի վախենալ: Ոչ ոք չի խախտելու ոչ մեկի իրավունքները առավել ևս երեխաների իրավունքները

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930