Զրուցել ենք Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանի հետ։
-Ապրիլյան քննիչ հանձնաժողով գնալու հետ կապված մեկնաբանություն եղավ, որ Սերժ Սարգսյանը կանչվելու է։ Տեղյակ եք՝ գնալո՞ւ է, թե՞ ոչ, ցանկանո՞ւմ է գնալ, թե՞ ոչ։
-Վստահ եմ, որ հանրապետության երրորդ նախագահը ոչ մի նախապաշարմունք չունի, եւ այն, ինչ բխում է պետության շահից, անկախ իր կարգավիճակից… միշտ էդպես ապրում է, ապրել է եւ շարունակելու է այդպես կառուցել իր հետագա գործողությունները. ռացիոնալ, կառուցողական եւ օգտակար՝ նպատակներ։ Բայց թե հանձնաժողովը… ինչ օրակարգով եւ այլն, սա թողնենք ապագային։
-Արտահայտությունը, թե «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ», դեռ Սարգսյանի կողմից չի մեկնաբանվել։ Դուք ստացե՞լ եք այդ հարցի պատասխանը։
Կարդացեք նաև
-Այդ հարցի մասին ասել է Սերժ Սարգսյանը, որ այդ հարցի պատասխանը կլինի այն ժամանակ, երբ շատուշատ հանգամանքներ հասարակության համար պարզ դառնան, եւ ընդամենը մնա ողջ բովանդակությունը բացատրելը։
-Այսինքն՝ սպասում եք, որ հասարակության աչքերը բացվեն, հիասթափություն լինի, վարկանիշի անկո՞ւմ։
-Հիասթափությունը լավ բան չէ։ Սովորական բան է՝ ժամանակը լավագույն ցուցիչն է եւ լավագույն հարթակն է՝ տեսնելու ու հասկանալու համար։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում