Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովրդի համար տեսանելի է դառնում, որ Փաշինյանի կառավարությունը այնքան էլ թափանցիկ չի աշխատում հանրության հետ. «Փաստ»

Նոյեմբեր 01,2019 11:46

Երբ Փաշինյանը իշխանափոխություն իրականացնելու հայտ ներկայացրեց, ներկայանում էր նոր իմիջով՝ ցույց տալով, թե ինքը մյուսներից տարբերվում է իր գործունեության թափանցիկությամբ:

Վերջինիս համարյա թե բոլոր գործողությունները լուսաբանվում էին ուղիղ եթերների միջոցով: Որպեսզի ցույց տա, թե ժողովրդից թաքցնելու որևէ բան չունի, Փաշինյանը նույնիսկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ծախսերի ցուցակ, թե ինչ գնումներ են կատարվել շարժման օրերին:

Իսկ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը սկսեց ուղիղ եթերներ կազմակերպել նաև ուղղաթիռից, Բաղրամյան 26-ից և կառավարական առանձնատնից, և մարդիկ զարմացած էին, թե վարչապետն ինչպիսի անմիջականությամբ է շփվում ժողովրդի հետ և թաքցնելու ոչինչ չունի:

Բայց ինչքան ժամանակն անցնում է, ժողովրդի համար տեսանելի է դառնում, որ Փաշինյանի կառավարությունը այնքան էլ թափանցիկ չի աշխատում հանրության հետ:

Ավելին՝ կառավարությունը հանրությանը ներկայացնում է միայն այն դրվագները, որոնք իրենց ձեռնտու են, իսկ այն որոշումները, որոնք կարող են դժգոհությունների պատճառ դառնալ, գաղտնի են պահվում հասարակությունից:

Թերևս դա է պատճառը, որ միայն մամուլի հետազոտության շնորհիվ են մարդիկ իմանում, որ վարչապետը գաղտնի որոշմամբ բարձրացրել է նախարարների և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, իսկ հանրությանը դրա մասին տեղյակ չի պահվել, քանի որ հասարակ աշխատողները կարող էին հարցադրումներ անել, թե ինչո՞ւ աշխատավարձի մեծ չափով բարձրացումն իրենց չի հասնում:

Սակայն ամեն ինչ միայն այս դեպքով չսահմանափակվեց: Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե պետբյուջեից կառավարական առանձնատան վերանորոգման համար հատկացվել է 2 մլն դոլար, և այդ ամենը կրկին գաղտնի է պահվել հանրությունից:

Որոշ ժամանակ անց էլ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը 540 հազար դոլարով նոր մեքենա է ձեռք բերել, քանի որ շքեղությունների սիրահար վարչապետ Փաշինյանի համար նախկին իշխանություններից ժառանգություն մնացած զրահապատ Mercedes S 600 W221 մոդելի մեքենան հնացած է:

 

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930