Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կարծում է, որ իր եւ նախարարների աշխատավարձը պարգեւավճարների հաշվին բարձրացրել են, որպեսզի «անճշտություններ» չլինեն:
– Իսկ համեմատած, ասենք, ուսուցիչների, բժիշկների հե՞տ, որոնց մի մասը եւս համարվում են պետական սեկտորի աշխատողներ։
– Այդ թվում՝ նաեւ… խնդիրը հետեւյալն է. բոլորովին վերջերս, երբ Սինգապուրից մեր գործընկերները ժամանել էին Հայաստան, ես իմ կոլեգայի հետ շատ երկար քննարկում եմ ունեցել էդ հարցի վերաբերյալ, եւ էդ սինգապուրյան հրաշքի պատճառների ու բնույթի վերաբերյալ բավականին երկար եւ բովանդակային քննարկումներ ենք ունեցել։ Եվ պետք է արձանագրեմ, որ կարեւորագույն լուծումներից ու որոշումներից մեկը, որ սինգապուրյան իշխանությունները կայացրել են, դա իրենց պետական աշխատողների աշխատավարձերի անհամեմատելի բարձր սահմանելն է, որովհետեւ իրենց վերլուծությունները եւ իրենց վիճակագրությունը հուշում են, որ դա թերեւս առաջնային եւ ամենակարեւոր որոշումն է եւ ամենակարեւոր ազդող հանգամանքն է, որը պահում է կոռուպցիայի մակարդակը բավականին ցածր շեմի վրա։
Միանշանակ է, որ մեր իշխանության համար երբեւէ առաջնահերթություն չի եղել աշխատավարձերի բարձր լինելը, եւ մենք, ըստ էության, սոցիալական խնդիր չի, որ լուծում ենք՝ լինելով իշխանություն։ Բայց պետք է նաեւ արձանագրել, որ ինստիտուցիոնալ լուծման համար պետք են ինստիտուցիոնալ որոշումներ, եւ պետք չէ հետագա բոլոր իշխանությունների էնտուզիազմի եւ նման վերաբերմունքի վրա հույս դնել եւ պետք է ինստիտուցիոնալ լուծումներ առաջարկել։
Կարդացեք նաև
– Պարոն Աղաջանյան, այսօր ուսուցիչներն ու բժիշկներն էլ են համարվում պետական աշխատող, պետական դպրոցում ուսուցիչը սերունդ է կրթում, որոնցից վաղը աշխատակազմի ղեկավար, վարչապետ գուցե դուրս գան, բայց այսօր իրենք ստանում են անհամեմատ ավելի ցածր աշխատավարձ, քան դուք։
-Ես համաձայն եմ, դրա համար Դուք, վստահաբար, տեղյակ եք, որ ուսուցիչների աշխատավարձն էլ է բարձրացել, բժիշկներինն էլ…
-Այո, բայց շատ քիչ, ո՛չ մի քանի հարյուր հազար դրամով։
-Շատ լավ։ Ուրեմն խոսքը թվով 12 նախարարների մասին է, ովքեր Ձեր ասած ոլորտներում անկյունաքարային որոշում կայացնող գործառույթ ունեն, եւ իրենցից է կախված, ըստ էության, թե որ ուղղությամբ կգնա։ Հետեւաբար, առաջնահերթությունը տրամաբանական է, ես կարծում եմ, որ պետք է այս պահին տոկոսային առումով տրվի, համենայնդեպս, կարեւորագույն որոշումներ կայացնող թվով 10-15 անձանց։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում