Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Իշխանության է եկել մի թիմ, որն ավանդական արժեքների, պետության գիտակցման ընկալում չունի և չի էլ ունեցել. «Փաստ»

Նոյեմբեր 01,2019 10:57

Ընտրված թիրախների դեմ իրականացվող արշավը՝ լինեն դրանք արժեքների, թե անձերի տեսքով, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, տեղավորվում են մեկ ընդհանուր տրամաբանության ու քաղաքականության մեջ:

«Եթե մեղմ ասեմ՝ ակնհայտ է, որ կա արժեքային ընկալումների տարբերություն: Իսկ եթե բուն խնդրի մասին խոսենք, կտեսնենք, որ իշխանության է եկել մի թիմ, որն ավանդական արժեքների, պետության գիտակցման և նմանատիպ խնդիրների ընկալում չունի և չի էլ ունեցել: Փաբերում կրթված, օտար գրանտներով սնված և մշտապես պետությունը վարկաբեկող մարդկանց մի թիմ է, որն այսօր ստանձնել է երկրի ղեկը:

Հետևաբար, դրանից բխող իրենց մոտեցումներն արտացոլում են հենց այն դաստիարակությունը և այն երևույթները, որոնցով իրենք մշտապես են առաջնորդվել:

Նրանք ատում են, օրինակ՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին՝ իր դավանաբանությամբ, իր հավատքով, իր Աստծով ու ժողովրդով հանդերձ, ինչն ակնհայտ է իշխանության բոլոր մակարդակներում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ վերջին օրինակը «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դեմ սկսված արշավն է:

«Ատում են պաշտպանողական համակարգը, ինչը երևում է այն հետապնդումներից ու այն մոտեցումներից, որոնք ցուցաբերում են հրամանատարների, ինչպես նաև հերոսների նկատմամբ: Եվ այսպես շարունակ. բոլոր ոլորտներում և բոլոր ուղղություններով այդ ամենն ակնհայտ երևում է:

Սա իսկապես տեսակի պայքար է, և այդ տեսակի պայքարի մեջ ժամանակավոր հաջողություն ունի ժողովրդի մեջ նստած ամբոխային տրամաբանությունը:

Ավելի շուտ՝ այդ ամբոխային տրամաբանությանը հեծնած քաղաքական թիմը, որը կարողացել է ժողովրդի լռության, անտարբերության կամ, միգուցե, հոգնածության արդյունքում ստեղծված տրամադրություններն այլ նպատակների ուղղել:

Այդուհանդերձ, դա ժամանակավոր երևույթ է:

Որքան իրենք ավելի են սաստկացնում իրենց պայքարն ավանդական արժեքների, այդ արժեքները պահպանող անձանց դեմ, լինի հոգևորական, գիտնական, թե արվեստի գործիչ, այնքան ժողովուրդն ավելի շուտ է հասկանում ու տեսնում, որ տուրք չի տվել այն տրամադրություններին, որոնք բխում են մեր շահերից:

Այսպես ասած, դիվահարված գաղափարների ազդեցության տակ են ընկել»,-նշեց մեր զրուցակիցը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, նկարագրվածը կործանման ամենակարճ ու ամենաարագ ճանապարհն է:

«Երբ խարխլվում են արժեքները, երբ հասարակության փարոսները կործանվում են, ու դրանց տեղն անհասկանալի ինչ-որ բաներ են դրվում, ապա դա կործանման ամենակարճ ճանապարհն է:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930