Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր էլ մենք՝ եզդիներս, աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար

Նոյեմբեր 01,2019 15:00

Փառք Աստծո, չնայած ուշացումով, բայց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

Այո, որպեսզի այլեւս մարդկությունն ակնատես չլինի ցեղասպանությունների, պետք է ճանաչվի եւ դատապարտվի յուրաքանչյուր ցեղասպանություն: Այսօր էլ մենք՝ եզդիներս, աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար եւ հավատացած ենք, որ 2014թ. Շանգալի եզդիների ցեղասպանությունը չէր լինի, եթե ժամանակին մարդկությունը ճանաչեր եւ դատապարտեր Հայոց ցեղասպանությունը:

Ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը: Եվ կրկին անգամ հայտնում ենք՝ մարդիկ, ցեղասպանության ճանաչումն է ցեղասպանությունների դեմ պայքարի հիմնական միջոցը: Աղոթում ենք բոլոր անմեղ զոհերի համար եւ հավատով սպասում ենք ճշմարտության ձայնին եւ արդարության հաղթանակին:

Հաջորդը Սենատի բանաձեւն է:

Ամո ՇԱՐՈՅԱՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հ/կ խորհրդի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
31.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930