Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ներդաշնակվում են թռիչքը, մաեստրո Երզնկյանի ղեկավարած նվագախումբն ու նրբագույն համերը

Հոկտեմբեր 31,2019 23:40

Երեւան քաղաքի ճարտարապետական դիմագծի խորհրդանիշներից մեկի՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում, որ ի սկզբանե նախատեսված է եղել ռեստորանի համար, հոկտեմբերի սկզբից գործում է «Լիվինգսթոն» ռեստորանը: Մարզահամերգային համալիրի՝ ճախրանքի ընթացքում գտնվող թռչնի թևերի բացվածքի ասոցացիաներ առաջացնող ճարտարապետությունն ու պատշգամբներից բացվող երկնքի տեսարանն են ոգեշնչել ստեղծել նման հաստատություն, կոնցեպտի հիմքում էլ Ռիչարդ Բախի Լիվինգսթոն ճայն է՝ տարբերվելու փիլիսոփայությամբ և ազատության գաղափարախոսությամբ:

Բարձր խոհանոցի, բարձրակարգ սպասարկման արվեստին և Հայաստանում ձևավորվող նոր գաստրո մշակույթին ծանոթանալու նպատակով ԶԼՄ ներկայացուցիչները և բլոգերները հյուրընկալվել էին Երեմյան «Փրոջեքթս» ընկերության «Լիվինգսթոն» ռեստորանում, որտեղ դրես կոդ է գործում. կանայք պետք է ներկայանան երեկոյան զգեստներով, իսկ տղամարդիկ դասական կոստյումներով: Սա եւս նոր ու գեղեցիկ մշակույթ է Հայաստանում:

«Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի «Սպասարկում և մենեջմենթ» ծրագրի ղեկավար Աննա Սինանյանը «Լիվինգսթոնում» հյուրընկալված լրագրողներին եւ բլոգերներին տեղեկացրեց, որ որպես կանոն բարձրակարգ կամ «պրեմիում» դասի ռեստորանները տեղակայված են լինում քաղաքի հուշահամալիրների, պատմական նշանակություն ունեցող շինությունների մոտ: Նման հաստատություններում սովորաբար ուտեստները մատուցվում են չափաբաժիններով, երբեմն նաև հյուրի ներկայությամբ ուտեստը համալրվում և ամբողջականացվում է՝ ստանալով իր վերջնական տեսքը, անգամ սպասքի ընտրությունն ու սպասքադրումը հատուկ արարողակարգի մաս են այստեղ:

Տիկին Սինանյանը պարզաբանեց, որ կարծիք կա, թե բարձրակարգ խոհանոցներում ուտեստները պատրաստվում են միայն թանկ և հազվագյուտ մթերքներից: Ասաց, որ իրենց պարագայում նույնպես օգտագործվում են բարձրորակ բաղադրիչներ, սակայն ավելի շատ գերակշռում են հայկական մթերքները, ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված հեղինակային ուտեստները:

Երվանդ Երզնկյանի ղեկավարած «Լիվինգսթոն» ջազ-նվագախմբի մատուցմամբ բարձրակարգ կենդանի երաժշտությունն էլ ավելի է ջերմացնում մթնոլորտը. ընդ որում ժամը 19-23-ը հնչում են 1960-70-ականների ամենահայտնի մեղեդիները, իսկ ժամը 23-ից սկսած՝ ժամանակակից ակումբային ռիթմեր՝ դիջեյների և բենդերի կատարմամբ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է «Երեմյան փրոջեքթս» ընկերությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031