Այսօր լուսաբացին Հայաստանի լողի ազգային հավաքականը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Կազանում նոյեմբերի 1-ից 3-ը անցկացվելու է լողի Աշխարհի գավաթի խաղարկությունը:
Լողի հայկական դաշնությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ մարզիչներ Արման Վահանյանը եւ Արմինե Ավետիսյանը մրցավայր տարել են Արթուր Բարսեղյանին, Վահան Մխիթարյանին, Անի Պողոսյանին եւ Նինա Կիրակոսյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ