Բուդապեշտում վաղը մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր մեկնել են 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 60 կգ՝ Արմեն Մելիքյանը, 63 կգ՝ Սլավիկ Գալստյանը, 67 կգ՝ Հայկ Մելիքյանը, 72 կգ՝ Հրանտ Կալաչյանը, 77 կգ՝ Վահե Պողոսյանը, 82 կգ՝ Արման Վարդանյանը, 87 կգ՝ Ալբերտ Եղիկյանը և 130 կգ՝ Դավիթ Օվասապյանը։
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ կներգրավվեն մեր հինգ ըմբիշներ՝ Նորայր Հախոյանը, Սլավիկ Գալստյանը, Վահե Պողոսյանը, Ալբերտ Եղիկյանը եւ Դավիթ Օվասապյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ