Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:
Հոբելյանական համերգին մասնակցում էին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչները, բալետի մենակատարները, սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը: Համերգային ծրագրում ներկայացվել են Մ. Գլինկայի, Ջ. Վերդիի, Ժ. Օֆենբախի, Լ. Մինկուսի, Ժ. Բիզեի, Ջ. Պուչչինիի, Պ. Մասկանիի, Ֆ. Չիլեայի, Ֆ. Լեհարի, Մ. Ռավելի ստեղծագործությունները՝ Յուրի Դավթյանի, Կոնստանտին Օրբելյանի, Հարություն Արզումանյանի, Աթանես Առաքելյանի և Հայկ Դավթյանի դիրիժորությամբ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Շնորհավորում եմ, իրոք, Մեծ արվեստագետի հոբելյանը … Յուրի Դավթյանը հսկայական ավանդ ունի, հատկապես, հայ օպերային և սիմֆոնիկ երաժշտության բնագավառում: <>, <>, <> , <>, Է. Հովհաննիսյան 3-րդ սիմֆոնիան և այլ գործեր նրա վերջին կատարած աշխատանքների մի մասն է: Նման արվեստագետի հոբելյանը նշել, համերգային ծրագրում չընդգրկելով հայ երաժշտության, առնվազն անհասկանալի է … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան
Վերևում՝ չակերտերի մեջ կարդալ Ալմաստ, Դավիթ-Բեկ, Կարինե, Սայաթ- նովա (անհասկանալի է, որ չի տպվել) …