Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն հանդես կգա երկրի բնականոն զարգացման ընթացքն ապահովելուն ուղղված համապատասխան գործողություններով

Հոկտեմբեր 31,2019 21:12

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի հրավերով,  «Արամ Մանուկյան» կենտրոնում  տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպական կառույցի ընդլայնված խորհրդաժողով, որի օրակարգում  երկրի  քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակի քննությունն էր, ներքին և արտաքին մարտահրավերների գնահատումը, կուսակցության հետագա մարտավարական քայլերի հստակեցումը։

Անդրադառնալով իշխանափոխությանը հաջորդած ժամանակահատվածում ՀՀ իշխանությունների քաղաքականությանն ու ընթացիկ զարգացումներին, խորհրդաժողովն արձանագրեց, որ իշխանության ամբոխավարական մոտեցումները, ժողովրդային շարժման նպատակների և կառավարության վարած քաղաքականության միջև խորացող տարբերությունները, արցախյան բանակցություններում Հայաստանի և Արցախի դիրքերի թուլացումը, Հայաստանի զինված ուժերի հրամանատարական կազմի հեղինակազրկումը, արտաքին քաղաքականության ձախողումները, ռազմավարական ծրագրերի բացակայությունը, գործողությունների և վարքագծի անկանխատեսելիությունը, օտարածին օրակարգերի սպասարկման պատրաստակամությունը, ազգային և պետական շահերի ստորադասումը նեղ անձնական և խմբակային ձգտումներին, այլակարծության մերժումը, պետական կառավարման համակարգում հայեցողական մոտեցումներով առաջնորդվելը, կադրային ձախող քաղաքականությունը, բռնության մշակույթի խրախուսումը լուրջ մարտահրավերներ են ստեղծել երկրի կայուն զարգացման համար :

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, ամփոփելով խորհրդակցության արդյունքներն, առաջիկայում հանդես կգա երկրի բնականոն զարգացման ընթացքն ապահովելուն ուղղված համապատասխան գործողություններով և  նախաձեռնություններով:

ՀՅԴ Գերագույն մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031