Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշխատանքի ապագան». Երևանում կանցկացվի մարդկային ռեսուրսների կառավարման 8-րդ համաժողովը

Հոկտեմբեր 31,2019 20:33

Ս.թ. նոյմեբերի 1-2-ը Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով, Հայաստանում արդեն 8-րդ անգամ կկազմակերպվի մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողով: Համաժողովը կմիավորի ավելի քան 200 պրոֆեսիոնալների Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Մալազիայից, Հորդանանից, Օմանից, Եգիպտոսից,  Լիբանանից, Ղազախստանից և այլն երկրներից, որոնք Հայաստան կժամանեն՝ քննարկելու «աշխատանքի ապագան»։ Համաժողովի գլխավոր գործընկերներն են «Գալաքսի» ընկերությունների խումբը ու «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ը։

Արդեն ավանդույթ դարձած ՄՌ տարածաշրջանային համաժողովը տարեցտարի, հիմնվելով ոլորտի մասնագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքների վրա, արծարծում է բիզնեսի և մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող առավել արդիական թեմաներ։

«Ի՞նչ պետք է սովորենք և ի՞նչ նոր հմտություններ ձեռք բերենք, որպեսզի դիմակայենք արագ փոփոխվող բիզնես միջավայրի պահանջներին և լինենք հաջողակ վաղը». սրանք այն հիմնական հարցերն են, որոնց պատասխանները պետք է փորձենք գտնել այս տարվա համաժողովին, որը կրում է «Աշխատանքի ապագան» խորագիրը:

Այդ է պատճառը, որ այս տարի համաժողովը կանցկացվի աշխատանքային ձևաչափով։ Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում մռ մասնագիտական համայնքը, հիմնվելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած տվյալների, ոլորտի փորձագետների և մեր սեփական մասնագիտական փորձի վրա, փորձելու են դուրս բերել այս հարցերի պատասխաններն ըստ ոլորտների։

Այս երեք մոտեցումների հատման եզրին ակնկալում ենք ստանալ առավել օբյեկտիվ և հետաքրքիր արդյունքներ։

«Արդեն ավանդույթ դարձած ՄՌ տարածաշրջանային համաժողովը տարեցտարի, հիմնվելով ոլորտի մասնագետների շրջանում անցկացված հարցումների արդյունքների վրա, արծարծում է բիզնեսի և մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող առավել արդիական թեմաներ։ Ի՞նչ պետք է սովորենք և ի՞նչ նոր հմտություններ ձեռք բերենք, որպեսզի դիմակայենք արագ փոփոխվող բիզնես միջավայրի պահանջներին և լինենք հաջողակ վաղը. սրանք այն հիմնական հարցերն են, որոնց պատասխանները պետք է փորձենք գտնել այս տարվա համաժողովին, որը կրում է «Աշխատանքի ապագան» խորագիրը: Այդ է պատճառը, որ այս տարի համաժողովը կանցկացվի աշխատանքային ձևաչափով։ Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ՄՌ մասնագիտական համայնքը, հիմնվելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած տվյալների, ոլորտի փորձագետների և մեր սեփական մասնագիտական փորձի վրա, փորձելու են դուրս բերել այս հարցերի պատասխաններն ըստ ոլորտների։Այս երեք մոտեցումների հատման եզրին ակնկալում ենք ստանալ առավել օբյեկտիվ և հետաքրքիր արդյունքներ»,- նշում է Հայաստանի ՄՌ Ասոցացիայի նախագահ, Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։

Ոլորտի ամենասպասված միջոցառմանը մասնակցության հայտ են ներկայացրել ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ և այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային կազմակերպություններից: Համաժողովը հյուրընկալելու է հատուկ հրավիրված, միջազգային ճանաչում ունեցող խոսնակների աշխարհի տարբեր անկյուններից, որոնք կներկայացնեն ոլորտի տեսլականն ու մոտեցումները կոնֆերանսի առաջին օրը։ Համաժողովի երկրորդ օրը մոդերատորները հանդես կգան աշխատանքի ապագայի վերաբերյալ աշխատարաններով՝ ոլորտի ակնառու փորձագետների հետ։

«Մարդը իր գիտակից կյանքի մոտ կեսն անց է կացնում աշխատավայրում։ Մեզ համար, որպես գործատուի, որը միավորում է մոտ 3000 բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալների, խիստ կարևոր է տաղանդների ներգրավման ու աշխատանքի արդյունավետության մարտահրավերները ժամանակին կանխատեսել ու հստակ տեսնել «ապագայի աշխատանքը»՝ մեր թիմերին լավագույն հնարավորությունները ապահովելու նպատակով։ Այսօր բոլորը խոսում են է կյանքն ու աշխատանքը բալանսավորելու մասին։ Գուցե, սակայն, աշխատանքի ապագան ինտեգրո՞ւմ է ենթադրում, ոչ թե բալանսավորում է։ Ի վերջո, ինչպե՞ս բալանսավորել սեփական կյանքի ուղիղ կեսը։ Ուրեմն ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի մարդիկ երջանիկ ապրեն ու արարեն՝ առանց մտացածին սահմանափակումների ու ստատուս քվոյի։ Մենք լիահույս ենք, որ այս ու նմանատիպ բազմաթիվ հարցերի պատասխանները կհնչեն համաժողովին, որի գլխավոր գործընկերը լինելու պատիվն ունենք»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

8-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի գործընկերներն են նաև «ՎանԱրդի» ընկերությունը«Լոս Փաբլոս» մեքսիկական ռեստորանը, «ՍանՀաուս» կազմակերպությունը, «Պես-պես» գունազարդ գրքերը, «Մաջորել» կազմակերպությունը, «Գոու Արմենիա» տուրիստական ընկերությունը: Ծրագրի, խոսնակների և աշխատարաների մասին, կարող եք տեղեկանալ համաժողովի կայքից՝ www.hrconference.biz, ինչպես նաև՝ Տարածաշրջանային ՄՌ համաժողովի սոցիալական մեդիայի բոլոր հարթակներից: Համաժողովի սկիզբը՝ նոյեմբերի 1-ին՝ ժամը 09:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում:
###

Cascade People & Business ընկերությունը (www.cascade.am) հանդիսանում է  մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար ընկերություն Հայաստանում՝  գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր   գործունեության 10 տարիների ընթացքում՝ համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության ՝ դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող  ՄՌ համայնքի համար: Հայաստանի ՄՌ ասոցիացիան սկսած 2008թ-ից մինչ այսօր ունի շուրջ 70-ից ավել անդամ՝ ավելի քան 45 ընկերություններից, որի նպատակն է  համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, ՄՌ ակումբ գործնական հանդիպումների ու  մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով:

Հայաստանի ՄՌ ասոցիացիան (www.hrcommunity.am) սկսած 2008թ-ից մինչ այսօր ունի շուրջ 230-ից ավել հետևորդ և 70 անդամ ավելի քան 45 ընկերություններից, նպատակ ունի համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, ՄՌ ակումբ գործնական հանդիպումների ու աշխատանքային հարաբերությունների դաշտի բարելավման միջոցով։ Ներկայումս ասոցիացիան ակտիվորեն ներգրավված է նաև օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներում։

«Գալաքսի» ընկերությունների խումբը (Galaxy Group of Companies) հիմնադրվել է 1999թ.-ին՝ մեկնարկային 30 հոգանոց թիմից դառնալով Հայաստանի թիվ մեկ գործատուն՝ ավելի քան 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան 800,000-ի հասնող բաժանորդների և հաճախորդների թվով։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խումբը ներկայացված է Հայաստանում, Վրաստանում ու Բելառուսում՝ ՏՏ և հեռահաղորդակցության, կոմերցիոն անշարժ գույքի և շինարարության, հյուրընկալության և ծառայությունների, զվարճանքների ոլորտի, ներկրման մանրածախ առևտրի ոլորտներում։ 2018թ. դեկտեմբերի տվյալներով՝ ընկերությունների խմբում միջին ամսական աշխատավարձը 315 հազար ՀՀ դրամ է, իսկ որոշումներ կայացնող պաշտոններում կանայք կազմում են 42%-ը, ինչը բացառիկ ցուցանիշ է ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական ու ամերիկյան խոշոր կորպորացիաների համար։ Տարեսկզբին «Գալաքսի» ընկերությունների խումբը հայտարարել է «Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկի» կառուցման մասին, որը հավակնում է ապագայի աշխատատեղ դառնալ ավելի քան 6000 պրոֆեսիոնալների համար։ Այդ տեսանկյունից, կոնֆերանսը խիստ կարևոր գաղափարական հարթակ է ընկերության համար։
ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հանդիսանում է ՎՏԲ Խմբի անդամ, որը ներկայացված է 20 դուստ ընկերություններով`աշխարհի 13 երկրներում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի մասնաճյուղերի ամենալայն ցանցը Հայաստանի տարածքում`72 մասնաճյուղ, որոնցից 27-ը գործում են Երևանում, իսկ 45-ը` ՀՀ մարզերում:

«Գալաքսի» ընկերությունների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031