Լրահոս
Օրվա լրահոսը

«2004թ․ ես չեմ ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին ոչ մի որոշում». Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 31,2019 20:25

Այսօր, ժամը 15-ին ՀՀ գլխավոր դատախազության նամակների արկղ եմ գցել ՀՀ դատախազին ուղղված այս դիմումը։ Որքան խելքս ու ուժս պատի՝ հետամուտ եմ լինելու։

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին

Հարգելի պարոն Դավթյան

Ս․թ․ հոկտեմբերի 30-ին «Առավոտ» թերթում կարդացի «Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը. «Հրապարակ»» հոդվածը, որտեղ Ձեր խորհրդական Գոռ Աբրահամյանն ասում է, որ եթե տուժողների իրավահաջորդներից, նրանց ներկայացուցիչներից կան անձինք, ովքեր պնդում են, որ չեն ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կարող են դիմել ՀՀ դատախազություն, եւ սահմանված կարգով նրանց կտրամադրվի որոշման պատճենը։”

Ես պահել եմ դատավարության հետ կապված բոլոր փաստաթղթերը և ասում եմ, որ 2004թ․ ես չեմ ստացել քրեական գործով վարույթը կարճելու մասին ոչ մի որոշում, հետևաբար՝

Դիմում

Վերոգրյալից ելնելով խնդրում եմ ինձ՝ 1999թ․ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկիչների կողմից սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանիս տրամադրել 2004թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի կողմից կայացված որոշման պատճենը։ Ինչպես նաև, ուզում եմ համոզվել, որ ես ծանոթացել եմ այդ որոշմանն ուղեկցող գրությանը, որի մասին պնդում է գլխավոր դատախազի խորհրդականը։ Մեջբերում եմ իր ասածը․ «Գլխավոր դատախազի խորհրդականը պնդեց, որ, ըստ քրեական գործի նյութերի, առկա է տուժողի իրավահաջորդներին եւ նրանց ներկայացուցչին, ինչպես նաեւ տուժողներին ուղղված ուղեկցող գրություն՝ առ այն, որ նրանց տրամադրվել է քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը, պարզաբանվել է այն բողոքարկելու կարգը, ինչպես նաեւ գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը։»

Հուսամ այս որոշմանը ծանոթանալուց հետո, եթե որոշեմ բողոքարկել, ապա բողոքարկելու համար վաղեմության ժամկետը կհաշվարկվի ստանալուս օրվանից։

Դիմող՝ /Անահիտ Բախշյան/

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031