Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելցի քաղաքական գործիչները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հոկտեմբեր 31,2019 19:44

Իսրայելցի քաղաքական գործիչները իրենց երկրի իշխանություններին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին:

Մասնավորապես, նման կոչով հանդես  է եկել Իսրայելի ՆԳ նախկին նախարար Գիդեոն Սաարը՝ «Լիկուդ» կուսակցությունից: Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր էջում:  «Ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի  բարոյական և սկզբունքային դիրքորոշումը 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն ճանաչելու համար»,-գրել է քաղաքական գործիչը՝ կոչ անելով Իսրայելին հստակեցնել իր դիրքորոշումը:   Սաարն օգտագործել է #genocide հեշթեգը:

«Կապույտներ և սպիակներ» կուսակցության առաջնորդներից մեկն էլ՝ Յաիր Լապիդը,  Թվիթերում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ուղղված է պատմական արդարության և ճշմարտության վերականգնմանը: «Չպետք է թույլ տալ, որպեսզի Թուրքիան ահաբեկի աշխարհը՝ ժխտելով Ցեղասպանությունը: Կպայքարեմ, որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-գրել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031