Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է այն դպրոցների ցանկը, որտեղ 2020 թ․-ին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու

Հոկտեմբեր 31,2019 18:09

2020 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվի և կվերակառուցվի 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց:

Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ դպրոցներն են`

ՀՀ Արարատի մարզ – Դեղձուտի միջնակարգ դպրոց
ՀՀ Արմավիրի մարզ – Արգինայի միջնակարգ դպրոց
ՀՀ Գեղարքունիքի մարզ -Լեռնահովիտի միջնակարգ դպրոց, Շատջրեքի միջնակարգ դպրոց, Ջիլի միջնակարգ դպրոց
ՀՀ Լոռու մարզ – Մեդովկայի միջնակարգ դպրոց, Հագվու միջնակարգ դպրոց
ՀՀ Շիրակի մարզ – Արեգնադեմի միջնակարգ դպրոց, Բերդաշենի միջնակարգ դպրոց, Կապսի միջնակարգ դպրոց
ՀՀ Սյունիքի մարզ – Հարժիսի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց, Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց
ՀՀ Տավուշի մարզ – Կիրանցի միջնակարգ դպրոց, Դովեղի միջնակարգ դպրոց
ՀՀ Վայոց ձորի մարզ – Գոմքի միջնակարգ դպրոց, Չիվայի միջնակարգ դպրոց, Եղեգիսի միջնակարգ դպրոց
ՀՀ Կոտայքի մարզ – Ջրառատի միջնակարգ դպրոց, Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց
ՀՀ Արագածոտնի մարզ – Լուսակնի միջնակարգ դպրոց, Գառնահովիտի միջնակարգ դպրոց

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2019 թ. ՀՀ պետական բյուջեի հավելյալ մուտքերից 2,5 մլրդ դրամ է հատկացվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին, որի շրջանակում կատարվել են նախագծային աշխատանքներ: Կատարված նախագծերի իրագործումը կպահանջի շուրջ 28 մլրդ դրամ: Եթե հետագայում պետությունը հատկացնի նոր միջոցներ, դրանք կիրագործվեն:

Ռոբոտիկայի լաբորատորիաների համար 2018 թվականին լրացուցիչ գումարներ են հատկացվել` մոտ 800 մլն դրամ: Մինչև 2019 թվականի տարեվերջ դպրոցների 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» լաբորատորիաներով, որոնցում աշխատող մասնագետների աշխատավարձի համար պահանջվող գումարները նախատեսված են 2020 թ. պետական բյուջեում:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին Հայաստանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադան, որի կազմակերպման համար բազմաթիվ նոր լաբորատորիաներ են ձեռք բերվելու, որոնք հետագայում կտրամադրվեն հանրակրթական դպրոցներին:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի պետական բյուջեի նախագծում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարության համար նախատեսված է 21 ծրագիր, 176 միջոցառում, որոնց իրականացման համար առաջարկվում է հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ: 2019 թվականի համեմատ գալիք տարվա հատկացումներն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով կամ 12,9 տոկոսով:

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031