ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել 4 գիշերօթիկ հաստատություն Բյուրեղավանում եւ Դիլիջանում, 2-ը` Գյումրիում։ Գիշերօթիկներից 3-ը կփակվեն 2019թ.-ի դեկտեմբերին: Գյումրիում գործող գիշերօթիկներից մեկը, սակայն, ծառայություններ կմատուցի մինչեւ 2020 թվականի հունիսի 25-ը:
Երեխան պետք է մեծանա ընտանիքում․ հաստատությունների լուծարման որոշումն այսպես են բացատրում նախարարության պաշտոնյաները: Նրանք առաջարկում են գիշերօթիկ հաստատություններին ուղղվող գումարով աջակցել ընտանիքներին, որպեսզի սոցիալական պայմանների պատճառով երեխան չհայտնվի հաստատությունում: Իսկ, եթե այլ պատճառներով անհնար է երեխայի վերադարձը կենսաբանական ծնողների մոտ, ապա պետությունը երեխայի համար խնամատար ընտանիք է փնտրելու՝ նրանց խնամքն այդ ընտանիքում կազմակերպելու համար:
Գիշերօթիկները լուծարելու այս նորությունը տագնապի է մատնել թե՜ ծնողներին, թե՜ հաստատությունների կոլեկտիվներին: Նրանք այնքան էլ չեն վստահում կառավարական փաստաթղթերին եւ չեն բացառում, որ այդ որոշումները, հնարավոր է, երեխային մղեն փողոց՝ մուրացիկության, հանցագործության. գործազուրկ դառնալու հեռանկարն էլ մի կողմից է նրանց վախեցնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ