Լրահոս
Օրվա լրահոսը

Հավելյալ 19 միլիոն դրամ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու համար

Հոկտեմբեր 31,2019 17:54

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի շրջանակներում տրամադրվող անվասայլակների գնման համար նախատեսված հավաստագրւմների քանակն ավելացնելու համար: Դրա փոխարեն որոշ աջակցող միջոցների  քանակը պակասացվել են:

Ըստ այդմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով հավելյալ 19 միլիոն դրամ հատկացվեց։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորմամբ՝ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով` տարվա առաջին 8 ամիսներին նախատեսվածից ավելի շահառուներ են առաջին անգամ դիմել այս սարքերը ստանալու համար։ Այդ իսկ պատճառով սպառվել է նախատեսված քանակը:

Ըստ նախարար Զարուհի Բաթոյանի՝ աջակցող սարքերի հավաստագրերի համար դիմողների թիվը սպասվածից շատ է և նախարարության նպատակը բոլոր շահառուների կարիքները բավարարելն է:

Հավելենք, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվածից ավելի շահառուներ են դիմել հավաստագիր ստանալու համար, ուստի աջակցող սարքերի նախատեսված քանակը սպառվել է, և հավելյալ խմբաքանակ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջացել:

Կառավարության որոշմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխման արդյունքում հավելյալ 200 հատ անվասայլակ, 50 հատ լսողական սարք (30-ից բարձր տարիքի անձանց համար), 20 հատ ետնաքայլակ (մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար), 41 հատ քայլակ, 85 զույգ օրթոպեդիկ շտկող ներդիր, 761 զույգ օրթոպեդիկ կոշիկ, 71 հատ օրթեզ, 25 հատ պրոթեզ և այլ աջակցող միջոցներ ձեռք բերելու հնարավորություն կունենա։

 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031