Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիղճս հանգիստ եմ հեռանում»․ Շիրակի նախկին մարզպետը հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից

Հոկտեմբեր 31,2019 17:36

Դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, որը Շիրակի մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո նշանակվեց «Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն, այսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին աշխատանքից ազատման դիմում է  ներկայացրել։ Նա այստեղ պաշտոնավարեց 2,5 տարի։

Հովսեփ Սիմոնյանն Aravot.am-ին պարզաբանեց, որ վատառողջ է, այլևս անկարող էր ամեն օր 40 կիլոմետր տարածություն կտրել աշխատանքի հասնելու համար։

Նա ասաց, որ այսօր հրավիրել  է աշխատակիցներին ու շնորհակալություն հայտնել արդյունավետ աշխատանքի համար. «Բավական բարդ ու հետաքրքիր աշխատանք է, բայց ճանապարհը հաղթահարել  է պետք։ Խիղճս հանգիստ է, որ լավ ծրագրեր եմ իրականացրել, Աստված տա, ինձանից հետո մի  լավ կադրի, երիտասարդի  նշանակեն, որը կգա ու ավելի լավ կաշխատի, կշարունակի իմ կիսատ թողած գործը։

Շնորհակալ եմ թե՛  իմ աշխատակազմից, որոնց հետ ես  դժվար պայմաններում  շատ արդյունավետ եմ աշխատել,  շնորհակալ եմ  Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմից, որևէ խնդիր չենք ունեցել ու նաև «Կովկասի բնության հիմնադրամ»-ի ներկայացուցիչներից՝  օգնելու, ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց Հովսեփ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ «Արփի լիճ ազգային պարկը» ստեղծվել է 2009 թվականին, մի կողմից սահմանակից է Վրաստանին, մյուս կողմից՝ Թուրքիային, գտնվում է Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ու զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք։ Այն իր բնությամբ, կուսական անտառներով, դրախտավայր է հիշեցնում։ Այնտեղ գտնվում է Շիրակի մարզի ամենամեծ լիճը՝ Արփին, որտեղ հազվագյուտ բույսեր, Կարմիր գրքում գրանցված տեսակներ կան, մասնավորապես, ջրաշուշան։ Հովսեփ Սիմոնյանի աշխատանքն այդ տարածքում կենսաբազմազանության պահպանումն էր։

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադրված էր այստեղ զարգացնել էկոտուրիզմը, հյուրանոցներ կառուցել, տեղում էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք ստանալ, ինչը, սակայն, այդպես էլ իրականություն չդարձավ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031