«Այս պահին գոյություն ունի ուզուրպացված, ձեռք բերված իշխանության պահպանման գերխնդիր և այն ենթադրում է զանազան հարցեր: Սահմանադրական դատարան, դատաիրավական հարցեր և այլն, ինչպես նաև հոկտեմբերի 27»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ-ի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Ըստ նրա, եթե այսպես շարունակվի կհասնենք մինչև Տիգրան Մեծ. «Կփորձենք հասկանալ, թե ով, ինչ սխալներ է արել: Բայց մարդկության պատմությունը ցույց է տվել, որ պետք է առաջ նայել: Չես կարող խնդիր դնել, թե սրա ապուպապին ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը բան է ասել, եթե ասել է, հիմա մուռը հանենք: Այնքան հետամնաց է…»:
Վարդան Բոստանջյանը հիշեց ֆիզիկայի օրենքներն ու համեմատություն կատարեց. «Ֆիզիկայում օրենք կա, որ ամեն ազդեցություն այդպիսին է, երբ իր հետ կա զուգահեռ հակազդեցություն: Մեզ մոտ իրավիճակը, նման պայմանները, որ ձևավորվել են, դրանք կարող են շարունակվել անընդհատ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հակազդեցություն չկա»:
Ըստ Վարդան Բոստանջյանի՝ ժողովրդի մեջ մի շերտ կա, որ ոչ թե ուզում է իր կենսամակարդակը բարձր լինի, ոչ թե ուզում է ինչ-որ մասնագիտության տիրապետել, այլ շնչահեղձ ուզում է, որ ուրիշները վատ ապրեն»: Ըստ նախկին պատգամավորի՝ հեղափոխությունը հենված է հենց այս մարդկանց վրա:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հետաքրքիր է, Դուք՞ ինչից էք ,,վառված,,: ՈՒզուրպացվածը որն է՞: