Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Զինվոր կորցրած ծնողը գործի քննության հետ կապված որեւէ կասկած չպիտի ունենա եւ վերջ

Հոկտեմբեր 31,2019 16:57

Ցավում եմ, որ էմոցիաներն ու կրքերը հաղթեցին եւ քննարկումը մեզ չմոտեցրեց արդարությանը

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարեւոր քննարկում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման խնդիրների վերաբերյալ։ Հանդիպմանը ներկա էին զինվոր կորցրած սեւազգեստ մայրերը եւ Քննչական կոմիտեի, Զինվորական դատախազության ու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։

Ծնողները տարիներ շարունակ պնդում են, որ իրենց որդիների «ինքնասպանություն» որակումը կեղծ եւ ոչ արդար քննության արդյունք է, եւ պահանջում են գործերի վերաբացում։ Նիստին ներկա քննիչները բոլոր գործերի վերաբերյալ պատրաստ էին տալ պարզաբանումներ եւ սկսեցին ներկայացնել նախաքննական նյութերը, որոնցից բոլորը չէ, որ բավարարեցին զինվոր կորցրած ծնողներին։ Արդյունքում՝ ցավոք, կրքերը շիկացան եւ այլեւս նման մթնոլորտում նիստը շարունակելն անհնար էր։

Հանձնաժողովի որոշմամբ նիստն ընդհատվեց եւ այժմ մենք կփորձենք ծնողների հետ միասին գտնել առավել արդյունավետ ձեւաչափ՝ այս ցավոտ խնդրի քննարկումները շարունակելու եւ արդարությունը վերականգնելու համար։

Զինվոր կորցրած ծնողը գործի քննության հետ կապված որեւէ կասկած չպիտի ունենա եւ վերջ։ Ուզում եմ վստահ լինել, որ հաջորդ քննարկումները կանցնեն ավելի խաղաղ մթնոլորտում, որովհետեւ մենք մեր ներսում թշնամական խրամատներ չպիտի փորենք եւ զինվոր կորցրած ծնողը քննիչին չպիտի համարի իր թիվ մեկ թշնամին։

Էսպես մենք ոչ չի տեղ չենք հասնի։ Միմյանց լսել ու հարգել է պետք։

Ցավում եմ այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպի համար։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031