Թուրքիան ջանք չի խնայի արցախյան հակամարտության լուծման համար: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում անցկացվող «Միջազգային խաղաղ միջնորդությունն աշխարհում. արդյունքների ամփոփում և ապագայի վերլուծություն» խորագրով համաժողովի շրջանակներում:
Չավուշօղլուն, մասնավորապես, ասել է, որ Անկարան «կողմ է հակամարտության խաղաղ լուծմանը՝ հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ