Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը Սիլվա Համբարձումյանին հարցեր կուղղի ցուցմունքների հակասությունների վերաբերյալ

Հոկտեմբեր 31,2019 16:03

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կաշառք տալուն օժանդակելու գործով հերթական դատական նիստն այսօր հետաձգվել է: Առաջիկա դատական նիստում դատարանը կշարունակի լսել գործարար Սիլվա Համբարձումյանի (որն այս գործով վկայի կարգավիճակ ունի) նախաքննական ցուցմունքների հրապարակումը: Այս մասին Aravot.am-ին ասաց այս գործով ամբաստանյալ՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող Արաքս Դիլանյանի շահերի պաշտպան Ավետիք Կարապետյանը (լուսանկարում):

«Հետագայում մենք Սիլվա Համբարձումյանին հարցեր կուղղենք իր նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքների վերաբերյալ»,-նշեց Ավետիք Կարապետյանը: Նրա փոխանցմամբ՝ Սիլվա Համբարձումյանի ասածների վերաբերյալ Արաքս Դիլանյանը, ում հաշվեհամարին, գործարարի պնդմամբ, ինքը փոխանցել է ենթադրյալ կաշառքը, դեռեւս ասելիք չունի. «Առաջիկայում քննարկենք այդ հարցը»:

Ավետիք Կարապետյանը նաեւ նշեց, որ նախորդ դատական նիստում, երբ Սիլվա Համբարձումյանը վկայի կարգավիճակով ցուցմունքներ էր տվել, պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր հրապարակել նախաքննության ընթացքում Համբարձումյանի տված ցուցմունքները. «Իսկ դատարանում տված եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների հակասությունների պատճառները խնդրեցինք քննարկել առանց Սիլվա Համբարձումյանի ներկայության, որպեսզի վկան չհասկանա, թե ինչ հակասությունների մասին է խոսքը: Դատարանը բավարարել էր մեր միջնորդությունը, Համբարձումյանը դուրս էր եկել նիստերի դահլիճից, իսկ դատարանը, քննարկելով միջնորդությունը, գտել էր, որ նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքներում կան հակասություններ, ընդ որում՝ էական: Հետո նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին վկա Սիլվա Համբարձումյանի ներկայությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031