«Վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների` մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից»,- երեկ հայտարարել էր ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը`գնահատելով գործող իշխանության գործունեությունը:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Սերժ Սարգսյանի գնահատականին այսպես պատասխանեց. «Անպատասխանատվության մասին էր խոսում, որոշումները չփոխելու… կտրուկ շրջադարձեր, կարծում եմ, դուք տեսել եք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին: Եվ տեսել եք, թե ինչպես է համակարգն այդ կտրուկ շրջադարձերի ժամանակ փուլ եկել: Այս կառավարությունը, մեր իշխանությունը շարունակում է հավատարիմ մնալ հեղափոխական գաղափարներին: Ինչի՞ մասին է խոսքը`գնացեք նրանից հարցրեք: Այսքանից ավել, մերժված ղեկավարին չեմ ուզում մեկնաբանել»:
Հայոց եկեղեցում պատմությունը դասավանդվում է դպրոցներում: Չափորոշիչներ մշակող հանձնաժողովն աշխատում է, հանձնաժողովն ինձ հետ դեռ ոչինչ չի քննարկել: Եկեղեցու հետ էլ մշտական քննարկումներ լինում են, երբ առաջարկները լինեն` կքննարկեն: Վերջնական ուսումնական պլանները կփոխվեն 2023-ից:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ