Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ Հանրայինի հետ կապված հարց է մնում այն, թե ինչո՞ւ է Մարգարիտա Գրիգորյանը շարունակում պաշտոնավարել, կառավարել այդ հեռուստաընկերությունը, երբ որ տարիներ շարունակ նախկին իշխանության օրոք Առաջին ալիքն իր գործառույթները չի կատարել, ասում են, որ նրա հովանավորը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, արդյոք նա ասե՞լ է, որ Մարգարիտա Գրիգորյանին չպետք է ձեռք տալ: Շիրինյանը պատասխանեց. «Մարգարիտա Գրիգորյանը շարունակում է աշխատել, որովհետեւ նա ապահովում է այդ կառույցի բնականոն աշխատանքը եւ բավարար չափով արդյունք է ցույց տալիս: Այդ իմաստով ես շատ գոհ եմ նրա աշխատանքից»:
Դիտարկմանը, որ ձեր նախկին խորհրդական Տիգրան Պասկեւիչյանն ապշած էր, ասում էր՝ ինչո՞ւ է նա մնացել, բոլորի մոտ հարց է առաջանում, այսինքն, բոլորը սխալվո՞ւմ են, պրոֆեսիոնալ մենեջերին չեն գնահատում փաստորեն՝ Շիրինյանն արձագանքեց. «Երբեմն լինում է, որ շատերը սխալվում են»:
Մեր դիտարկմանը, որ արմատական փոփոխություններն ակնկալվում է, որ պետք է սկսել վերեւից, Հանրայինում առհասարակ առողջացման գործընթացի մասին է խոսքը, Շիրինյանն արձագանքեց. «Հանրային հեռուստաընկերությունն առողջ հիմնարկ է այս պահին»:
Շիրինյանը խոսեց նաեւ Հանրային հեռուստաընկերության ԱՄՆ-ի հեռարձակման մասին:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ