Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց Ձորի նոր մարզպետ. Տրդատ Սարգսյանի հետ ինձ որեւէ մեկը չի կարող կապել

Հոկտեմբեր 31,2019 15:16

Կառավարության այսօրվա նիստում Վայոց Ձորի մարզպետ նշանակված Արարատ Գրիգորյանը, որը մինչ նշանակումը եղել է Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Գրիգորյանի կալանավորված խորհրդականի պաշտպանը, պատասխանելով հարցին՝ չկա՞ արդյոք շահերի բախում, ասաց՝ ոչ: Ասաց, որ նախկինում ճանաչել է մարզպետ Սարգսյանին, սակայն նախկին մարզպետի հետ եղել են գործնական որոշակի հարաբերություններ. «Իրավական առումով ենք առնչվել, այսինքն՝ ես փաստաբան եմ եղել, իմ գործունեության շրջանակներում եղել են հարցեր, որոնց շրջանակներում աշխատել ենք, Տրդատ Սարգսյանի հետ ինձ որեւէ մեկը չի կարող կապել։ Ես անկուսակցական եմ, նախկին մարզպետի, որեւէ մեկի հետ թիմակից համարվել չեմ կարող»:

Նորանշանակ մարզպետից հետաքրքրվեցին՝ արդյոք նախկին մարզպետի հրաժարականը ձեւական բնույթ չի կրում, այն դեպքում, երբ նախկին մարզպետը հրաժարական տվեց հենց միջադեպից հետո, ինքն էլ միջադեպի մասնակցի պաշտպանն է: Պարոն Գրիգորյանն ասաց՝ ոչ. «Ըստ էության մարզպետն է որոշում իր հրաժարականի ձեւական լինելը կամ չլինելը, բայց, իմ կարծիքով, պարոն Սարգսյանը հստակ մեկնաբանել է ինչի համար է հրաժարական տալիս եւ այդ մասին լրատվամիջոցները ստացել են հստակ տեղեկատվություն»:

Մանրամասները՝ տեսանյութում

Թե ով է նրան երաշխավորել, միջնորդել, որպեսզի մարզպետի պաշտոնը զբաղեցնի, պարոն Գրիգորյանը չմանրամասնեց, ասաց, որ մարզպետ նշանակելու առաջարկը ստացել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից:

Վայոց Ձորի մարզպետն ասաց, որ մարզի խնդիրներին, իրավիճակին ծանոթացել է պաշտոնական կայքից, հանրամատչելի տեղեկատվության աղբյուրներից, փաստացի իրականությունից: Թե ի՞նչ է հայտնաբերել, ասաց, որ նոր է նշանակվել եւ չի ցանկանում դրանց մասին խոսել. «Առիթներ կլինեն առավել մանրամասն այդ խնդիրների մասին խոսելու եւ դրանց վերաբերյալ լուծումներ առաջարկելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի դիտարկմանը՝ Վայոց Ձորի մարզն ունի միջգյուղական ճանապարհների, ոռոգման, պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիր, ինչպե՞ս է մարզպետը պատկերացնում դրանց լուծումները, Արարատ Գրիգորյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր հարցի ուսումնասիրությունից հետո, դրա սպեցիֆիկ լուծումը կտրվի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031