Թուրքիայի Չորում քաղաքում մեկնարկած շախմատի Մ16 համաշխարհային օլիմպիադային մասնակցում է 48 երկիր: Հայաստանի հավաքականը համալրել են ՖԻԴԵ-ի վարպետներ Մամիկոն Ղարիբյանն ու Արմեն Բարսեղյանը, ինչպես նաեւ Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գեւորգյանը, Աստղիկ Հակոբյանը:
Խաղացված երեք տուրում մեր շախմատիստները պարտվել են Մալայզիային, հաղթել Սլովենիային եւ Պորտուգալիային եւ թիմային 4 միավորով ընթանում են 16-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ