Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը, բայց մոտավորապես հասկացա, թե ինչ են խոսել եւ շատ ուրախ էի». Զարեհ Սինանյան

Հոկտեմբեր 31,2019 14:29

Այսօր խոսելով Սիրիայում ռազմական գործողությունների մասին՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ թուրքերը, ըստ տեղեկությունների, որոշակի նախապայմաններ էին դրել, թե ով կարող է վերադառնալ, ով չի կարող: Հայերն այն կատեգորիայի մեջ են, որոնք չեն կարող վերադառնալ: Այն տարածքները, որոնք թուրքերի կողմից վերահսկողության տակ են, չեն թողնում:

Լրագրողները հարցրեցին՝ տպավորություն կար, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ չէր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից, որը հենց Սիրիայի հարցին էր վերաբերում: Բա այս դեպքում, եթե նրանց չեն թողնում վերադառնալ, գոհունակությունը որտե՞ղ էր կայանում՝ նա պատասխանեց. «Ես ավելին կասեմ՝ շատ գոհ էր: Այդ խոսակցությունը տեղի ունեցավ ամենաթեժ պահին եւ շատ անհրաժեշտ խոսակցություն էր: Ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ են խոսել, բայց մոտավորապես հասկացա, թե ինչ են խոսել եւ շատ ուրախ էի, դրան հետեւեց իրավիճակի լիցքաթափումը Թել Աբյադի եւ Կամիշլիի ուղղությամբ: Բնականաբար, արդյունք կար այդ ամենից»:

Թե ո՞րն էր արդյունքը՝ Սինանյանն ասաց. «Ես այն գիտեմ, որ գիշերը մեր հայրենակիցներն ուրիշ տրամադրություն ունեին, ցերեկը՝ լրիվ այլ տրամադրություն: Երեկոյան մարդիկ ուզում էին հեռանալ, ցերեկը՝ չէին ուզում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031