Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան. Բանաձևի ընդունումը տեղի ունեցավ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման փուլում․ Ա1+

Հոկտեմբեր 31,2019 13:57

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող  բանաձևի ընդունումը կարևոր նշանակություն ունի ինչպես Ցեղասպանության մասին ճշմարտությունը ավելի լայն տարածելու և զոհերի հիշատակը մեկ անգամ ևս ոգեկոչելու առումով, այնպես էլ  կարևոր քաղաքական նշանակություն ունի, քանի որ սա մի փաստաթուղթ է, որը լայն տարածում գտավ աշխարհում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա համոզմամբ՝ պետք է սպասել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը կշարունակվի։ «Այս բանաձևը կոչ է անում, որ ԱՄՆ-ը երբեք չտրվի Հայոց ցեղասպանության մասին այն կեղծիքներին, որը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ»։

Թուրքագետը նշում է՝ ինքը չի շրջանցում նաև այն հանգամանքը, որ այս բանաձևի ընդունումը տեղի ունեցավ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման փուլում․ «Ամերիկյան քաղաքական վերնախավը դժգոհ է Թուրքիայից այն առումով, որ վերջինս այնպիսի խոշոր գործարքը, ինչպիսին օրինակ՝ սպառազինությունների բնագավառում  Ս-400 համակարգերի գործարքն է, կնքեց Ռուսաստանի հետ, դժգոհ է նաև նրանից, որ Թուրքիան խախտեց այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ամերիկյան կողմի հետ նախքան թուրքերի ագրեսիան Սիրիայի հյուսիսում։ Այս հանգամանքները կարևոր էին ամերիկյան քաղաքական վերնախավի համար։ Կարելի է ասել, որ ամերիկյան քաղաքական դասը Թուրքիայի նկատմամբ տրամադրված է չափազանց բացասական, և իհարկե, սա իր հետևանքը ունեցավ»։

Ռ․ Սաֆրաստյանը կարծում է, որ պետք է դեռ սպասել, թե թուրքական և ամերիկյան կողմերը անդրկուլիսյան բանակցություններում ինչ արդյունքի կգան․ «Ես կարծում եմ, որ այս պահին տեղի է ունենում գաղտնի անդրկուլիսյան բանակցություններ թուրքական և ամերիկյան ներկայացուցիչների միջև, և այդ բանակացությունների արդյունքը կորոշի, թե Թուրքիայի արձագանքը կլինի ավելի կո՞շտ, թե՞ ոչ, թե՞ կգան որոշակի համաձայնության»։

Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ ակնհայտ է,  որ ԱՄՆ-ը շահարկում է հայկական հարցը՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար․ «Շատ հետաքրքիր է, որ նույն օրը ԱՄՆ կոնգրեսը ընդունեց մեկ այլ բանաձև, որով մտցվում են պատժամիջոցներ Թուրքիայի դեմ Սիրիայում գործողությունների համար, այնպես որ՝ այստեղ կապը ակնհայտ է, և սա է քաղաքական իրողությունը»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին կլինի ԱՄՆ Սենատի արձագանքը, բանախոսն ասում է՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի անդրկուլիսյան բանակցություններից շատ բան է կախված։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031