Դավիթ Համբարձումյանի անվան օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվել է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը, որին մասնակցեց Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Իջեւանի եւ Հրազդանի ավելի քան 125 մարզիկ:
Առաջնության ընթացքում լողորդները թարմացրին հանրապետության 5 ռեկորդ (2՝ մեծահասակների, 3՝ պատանիների), եւս երկու լողորդ՝ Եվա Կարապետյանն ու Եվա Ավագյանը, լրացրին սպորտի վարպետի նորմ:
Առաջնության արդյունքներով ձեւավորվում են ազգային եւ պատանեկան հավաքականները, որոնք պետք է նախապատրաստվեն առաջիկա կարեւորագույն միջազգային մեկնարկներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ