Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքից հսկայական ծավալով Հայաստան են գալիս, ես վստահ եմ, էս տարվա տուրիզմի թվերը որ տեսնեք՝ ցնցվելու եք». Զարեհ Սինանյան

Հոկտեմբեր 31,2019 12:55

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց 2020-ի բյուջեի նախագիծը: Խոսելով «Արի տուն» ծրագրի մասին՝ նա ասաց, որ այս տարի փոքր ծավալով են ծրագիրն իրականացրել, քանի որ գլխավոր հանձնակատարի հարցը դեռ հստակ չէր: 300-ից ավելի մասնակից է եղել, մյուս տարի նախատեսվում է ունենալ 800 մասնակից: Սինանյանը նշեց, որ այդ ծրագրի պահանջարկը կա. «Ծրագիրն այնքան սիրված է, որ եթե 1200-ի գումար հատկացվի, 1200-ն էլ կգան: Ֆորմատն այս տարի փոխվել է, ճամբարային է, երիտասարդները հավաքվում են մարզերում, դա շատ լավ ֆորմատ է, մասնակիցները ոչ միայն կապվում են Հայաստանի հետ, այլ կապվում են իրար հետ: Մյուս տարի նաեւ Արցախ ենք տանելու»:

«Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանն ասաց, որ մեզ կոնկրետ արդյունքներ են պետք՝ ինչ ենք անում եւ ինչի համար. «Բավարար չի, որ ասեք՝ էսքան երկրում եղանք, բարեւներ էին փոխանցում ու վերջ»:

Սինանյանն արձագանքեց, որ համաձայն է, պարզապես աշխատանքի ծավալն այնքան մեծ է, մենք գործ ունենք ներդրողների հետ, որոնք սփյուռքից են, մի կողմից կոչ ենք անում ներդրումներ անել, մյուս կողմից վարչական խնդիրներ են առաջանում. «Փառք Աստծո, սփյուռքը սկսել է Հայաստան գալ, հսկայական ծավալով են գալիս, ես վստահ եմ, էս տարվա տուրիզմի թվերը որ տեսնեք՝ ցնցվելու եք: Մարդիկ գալիս են, չեն կարողանում վարչապետի հետ հանդիպել, վարչապետը մեզ է հանձնարարում, որ հանդիպենք ու այդ հանդիպումների վրա էլ է շատ ժամանակ գնում»:

Խոսելով լեզվի պահպանման մասին՝ Սինանյանն ասաց. «Եթե ուզում ենք լեզուն պահպանել, պետք է հայերին բոլորին հավաքենք, բերենք Հայաստան, Հայաստանում լեզուն կպահպանվի»: Ըստ նրա, սփյուռքը գտնվում է ավելի ազատ հարաբերությունների մեջ եւ լեզվից կառչած չեն, խառնամուսնություններ էլ կան, հիմա սրան կարող ենք նայել՝ որպես ողբերգություն, կարող ենք նայել որպես հնարավորություն ազգն ընդլայնելու: Նա ասաց, որ Հայաստանը եթե կայանա, գրավիչ կլինի ու սփյուռքում կցանկանան առնչվել ու պահպանել հայոց լեզուն: Սինանյանն ասաց, որ մարդիկ շահախնդիր են ու ծնողը չի հասկանում՝ ո՞րն է շահը, որբ իր երեխան անպայման հայերեն իմանա ու իրենք պետք է ստեղծեն այդ շահը, ավելի լավ Հայաստան ստեղծեն. «Մենք լեզվի հետ կապված լրջագույն կրիզիսի առաջ ենք կանգնած»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031