Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մարզպետ նշանակեց:
Արարատ Գրիգորյանը այսօրվանից կզբաղեցնի Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը: Նոր մարզպետը նախկին մարզպետի օգնականի պաշտպանն է եղել, որն այժմ կալանավորված է մարզում տեղի ունեցած ծեծկռտուքին գործով:
Նոր մարզպետը վարչապետին շնորհակալություն հայտնեց այդ պաշտոնն իրեն վստահելու համար եւ ասաց, որ ծանոթ է Վայոց Ձորի մարզի խնդիրներին:
Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետը հրաժարական էր ներկայացրել ամիսներ առաջ այդ մարզում կատարված միջադեպի առիթով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ