Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մանսուրյան. «Մեր ընդհանուր երաժշտական կյանքը շատ կոտորակված է». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 31,2019 12:37

«Ինձ համար երկու սրբության գոյություն ունի՝ Հայաստան երկիրն իր տարածքով եւ հայոց լեզուն՝ նրա վրա իշխող»,– ասում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

– Հեղափոխությունից հետո Հայաստանի մշակութային կյանքում փոփոխություններ նկատո՞ւմ եք։ Վերջին երկու տարում կարծես թե ակտիվացել են երիտասարդ երաժիշտները։

-Դա դանդաղ ընթացող պրոցես է, մանավանդ, որ մեր ընդհանուր երաժշտական կյանքը շատ կոտորակված է։ Եթե եվրոպական երաժշտությունն ունի դասական եւ փոփ արվեստ, ապա մեզ մոտ շատ ճյուղավորված է ե՛ւ քաղաքային ռաբիսը, ե՛ւ հոգեւոր երաժշտությունը, ինչու չէ՝ ջազը, աշուղականը։ Մենք դեռ վայելում ենք աշուղական արվեստի ներկայությունը։ Կան այդ անունները, նրանք էլ են ստեղծագործում։ Կան կիթառով երաժշտություն ստեղծողներ եւ այլն։ Այսինքն` մենք լավ կոտորակված ենք, մեր դաշտը շատ է կոտորակված։ Այդ տեսակետից նորագույն անունների մուտքն էլ է դժվար։ Հույս ունեմ, որ այս երիտասարդները, որոնք տեղյակ են այդ ամենին, երաժշտական կյանք կբերեն ոչ միայն իբրեւ իմացություն, որ կար այսպիսի անուն, այլեւ իբրեւ պրակտիկ կատարողական արվեստ՝ կմտցնեն մեր երաժշտական կյանք։

Այսօր մենք ունենք անուններ, որոնք Եվրոպայի լավագույն վարպետների մոտ են սովորում։ Նրանցից ոմանք վերադառնում են, ոմանք չեն վերադառնում, բայց կյանքը դա է։ Մեծ նախադրյալներ են եղել, եւ այդ առիթով ես ուզում եմ խոնարհվել իմ մեծ ուսուցչին՝ Ղազարոս Սարյանին, որ երկար տարիներ Կոնսերվատորիայի ռեկտորը լինելով, իրապես նպաստել է այսօրվա հիմքերին։ Մեծամասամբ նա է այսօրվա այս հիմքը դրել՝ իր ղեկավարման 25 տարիների արդյունքում։ Երիտասարդները հիմա հնարավորություն ունեն շփվելու աշխարհի տարբեր նվագախմբերի, տարբեր երաժիշտների եւ կոմպոզիտորական դպրոցների հետ, ինչը որ իմ տարիներին գոյություն չուներ, մենք ունեինք մի կենտրոն՝ Մոսկվան էր դա։ Կան անուններ, որոնց ես շատ բարձր եմ գնահատում՝ Արթուր Ավանեսով, Արամ Հովհաննիսյան, Վաչե Շարաֆյան ու էլի անուններ կան։ Նրանք կարեւոր դեր ունեն այսօր հայ երաժշտության ապագան կայացնելու տեսանկյունից։

-Հայաստանում այսօր լսու՞մ են նրանց։

-Դժվար թե։ Աշխարհում դասական երաժշտություն լսում են մարդկության մեկ-կու տոկոսը։ Այնպես որ, մենք էլ դրա մի մասն ենք։

-Իսկ այդ ուղղությամբ աշխատանք տանել եւ ձեր նշած այդ դանդաղությանը մի փոքր տեմպ հաղորդել հնարավո՞ր է.

-Երեւի։ Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտների, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների մի ակտիվ շրջանակ, օրինակ՝ լուրջ լրագրող։ Երաժշտական թեքումով լրագրող մենք հաճախ չենք տեսնում, իրադարձություններ են տեղի ունենում, աննկատ անցնում, գնում։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031