Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլ և համր քաղաքացու սոցիալական նպաստը չդադարեցնելու պատրվակով պահանջել և ստացել է 2013թ. և 2014 թվականների առաջին ամսվա նպաստը

Հոկտեմբեր 31,2019 12:24

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալը,  2012թ. փետրվարի 1-ից մինչև 2014թ. հոկտեմբերի 2-ը զբաղեցնելով նշված պաշտոնը, համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով  լիազորված լինելով առաջարկություն ներկայացնել բաժնի պետին տվյալ ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար,  ծրագրային մեթոդով տեղեկատվական բազայում կատարել ընտանիքների  անապահովության միավորի հաշվարկ և որոշել ընտանիքի նպաստի իրավունքը, իր կողմից սպասարկվող տարածքում որպես նպաստառու հաշվառված՝ խուլ և համր քաղաքացու օրենքով սահմանված սոցիալական նպաստը չդադարեցնելու պատրվակով, վերջինիս աղջկան հայտնել է, թե` իբր հայրն օրենքով նպաստառու չի հանդիսանում, շորթմամբ որպես ապօրինի վարձատրություն, իր աշխատասենյակում  պահանջել և անձամբ ստացել է 2013 և 2014 թվականների առաջին ամսվա որպես նպաստ հատկացված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031