Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպատակով այս տարի նախատեսվել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 31,2019 12:20

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է առաջիկայում կառավարությանը ներկայացնել Սեւանա լճի մաքրման միջոցառումների 2020-2022 թվականների ժամանակացույցը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Ըստ այդ ժամանակացույցի՝ նախատեսվում է շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում 887 հեկտարի վրա։ Մասնավորապես, 2020 թվականին նախատեսվում է մաքրման աշխատանքներ իրականացնել 271 հա-ի վրա, որի համար պետական բյուջեից կծախսվի 208 մլն 238 հազար դրամ, 2021-ին՝ 381 հա-ի վրա՝ 216 մլն 804 հազար դրամ, իսկ 2022-ին՝ 235 հա-ի վրա՝ 142 մլն 292 հազար դրամ գումար։

Ի դեպ, Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ափամերձ հատվածներում անտառային տարածքները ծառարմատներից, կոճղերից մաքրելու նպատակով այս տարի նախատեսվել է ծախսել 117 մլն 62 հազար դրամ։

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ներկայումս պարկի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակ գյուղի ափամերձ հատվածներն են մաքրվում։ «Ի դեպ, նշեմ, որ Սեւաևա լճի ողջ պատմության մեջ ամենաբարդ տարածքն է, որովհետեւ ամբողջ աշխատանքները հիմնականում ճահճի մեջ է ընթանում»,– ներկայացրեց Գուլանյանը։ Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ մաքրման աշխատանքներն իրականացվում են «Հարությունյանշին» ընկերության կողմից։

Զրույցի ընթացքում Գուլանյանը նշեց նաեւ՝ ազգային պարկից ներկայացուցիչներ մաքրման ընթացքում տեղում են, վերահսկում են, բացի այդ, մաքրված փայտանյութը հանձնվում է: Նշենք, որ փայտը մաքրող ընկերությունը հանձնում է ազգային պարկին, որն էլ այն իրացնում է. «Մենք անմիջապես հատատեղից ենք իրացնում, որովհետեւ այն ցածրարժեք փայտանյութ է, եւ իմաստ չունի ծախս անել, տեղափոխել կամ մոտեցնել քաղաքին պահեստավորել»։

Պարզվում է, որ այս ընթացքում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը տարածաշրջանի բնակիչների կողմից բազմաթիվ դիմում-հայտեր է ստանում՝ փայտանյութ գնելու պահանջով։ «Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը վստահեցնում է՝ փայտանյութի իրացման գործում ծանոթ-բարեկամ կամ խնամիական կապեր չկան։ «Բոլորին տալիս ենք։ Ես կարող եմ երաշխավորել, որ նման բան չկա։

Բացի այս, Գեղարքունիքի մարզպետն է դիմել նախարարություն, որպեսզի ոչ իրացման ենթակա փայտանյութը՝ ճյուղերը, անվճար հատկացվեն գյուղացիներին։ Անսահման քանակությամբ փայտանյութ բաժանվում է մարդկանց մաքրման ընթացքում»,– պարզաբանեց ՊՈԱԿ-ի տնօրենը։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ  

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031