Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Երկու տարի հետո նո՞ր հիշեցին, որ Հրայր Թովմասյանը նախորդներին է ներկայացնում». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 31,2019 11:48

Երեկ Երեւանի սրճարաններից մեկում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը եւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը հանդիպել ու մտերիմ զրույցի էին բռնվել։ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։

-Ներկայիս իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ նախորդ իշխանության բոլոր պաշտոնյաները պետք է հրաժարվեն ու հեռանան, քանի որ իրենք են հեղափոխությունն արել եւ իրավունք ունեն ՀՀ-ի բոլոր ոլորտներում ունենալ գերակայություն։ Դուք համակարծիք չե՞ք, որ Հ. Թովմասյանը Ձեր իշխանության պաշտոնյաներից է ու իր դիրքորոշումներով տարբերվում է ներկայիս իշխանությունների ներկայացրած տեսակետներից, ու ճիշտ կլինի նրա հրաժարականը։

-Բայց երկու տարի հետո նո՞ր հիշեցին, որ Հրայր Թովմասյանը նախորդներին է ներկայացնում։ Եթե եղել է իշխանափոխություն, հեղափոխություն, ինչ ուզում եք անունը դրեք, եթե եկել է նոր թիմ, մարդիկ ո՞նց են անում, ասում են՝ ժողովուրդ նախկինի ներկայացուցիչ եք, այս եք կամ այն եք, մենք եկել ենք մեր թիմով մեր պատկերացումներով թողեք գնացեք։ Եթե այս պրոցեսը սկսվեր, ենթադրենք, 2018 թվականին, այն ժամանակահատվածից, երբ որ արդեն Նիկո՚լ Փաշինյանը ՀՀ վարչապետն էր, մենք արդեն դա կհասկանայինք, դա տրամաբանության մեջ է, բայց անցնում է տեւական ժամանակ, տարբեր միջոցառումների շատ ուրախ, շատ ժպիտով միմյանց փոխադարձ բարեւում են, զրուցում են, խոսում են, ես դա չեմ կարող հասկանալ։ Դրանք կան լրատվամիջոցներում, դրանք կան տեսանյութերում, ես այնտեղ եմ դրանք տեսել։ Հարմար չի, հանում ենք, հարմար չի, մնո՞ւմ են։

Նույնը վերաբերում է նաեւ իրենց կողմից նշանակված ուժային կառույցներին, այս ճանապարհով մենք իրավական պետություն չենք կարող կառուցել։ Եթե կան սկզբունքներ, աշխատում ենք, ուրեմն աշխատում ենք, եթե հարմարվողականությունն ու անձի համար գործող իրավապահ համակարգ պետք է լինի, այս պայմաններում ես համարում եմ անթույլատրելի։ Սահմանադրական դատարանը, եթե անգամ նախորդ իշխանությունների հետ ունի կապ, կամ ընտրվել է նախագահը այն ժամանակ, ապա այս պարագայում, որպես դատական համակարգի ամենավերին օղակ ՀՀ-ում, պետք է հենց նույնիսկ այս պարագայում մնա հենց այսպես։ Չէ՞ որ իրենք ընդդիմություն լինելու ժամանակ հայտարարում էին, որ վերահսկող մարմինները տվեք մեզ, ու այսօր դատական կայուն համակարգ զարգանալու համար, ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա Սահմանադրական դատարանի նախագահ։ Եթե ինքը որեւէ ապօրինի քայլեր անի՝ որպես ՍԴ նախագահ, կամ դատարանին կդրդի, որպեսզի որեւէ ապօրինի քայլեր կատարի, ապա այդ դեպքում դրա դեմ պայքարելու տարբեր մեխանիզմներ կան։ Այդ ժամանակ արդեն կարող ենք բոլորս պայքարել ու ազատվել նման մարդկանցից, բայց սա այսօր իսկապես անթույլատրելի է, ու այն մեր արդարադատության հիմնահատակ վերացումն է՝ չմարսած դատարանների դռների մուտքերը շրջափակելը։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս այստեղ մտահոգվելու եւ մտորելու առիթ ունենք։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031